«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Վիտալի Մանգասարյանի դիտարկմամբ, երբ իշխանության ներկայացուցիչները 44-օրյա պատերազմում ունեցած պարտության համար մեղադրում են այս կամ այն գերատեսչությանը, այս կամ այն անձին, նշանակում է՝ նրանք չեն հասկանում, որ պատերազմը վարում է պետությունը՝ իր ամբողջ կառավարման համակարգով: Եթե հասկանում են, ապա ականատես ենք իշխանությունների՝ իրենց վրայից սլաքներն այլ ուղղությամբ տանելու գործընթացի:
«Քանի այս իշխանությունները ղեկին են, Լաչինն էլ կտանք, Սյունիքն էլ, Գեղարքունիքն էլ, Տավուշն էլ, Տիգրանաշենն էլ…»,- Արցախում հերթական զիջումների մասին 168.am-ի հարցադրումներին այսպես արձագանքեց ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը:
Ըստ գործակալության՝ բնակեցման գործընթացի նախապատրաստումը դիտարկվում է որպես Ադրբեջանի պետական համապատասխան գերատեսչությունների առջև դրված կարևորագույն խնդիրներից մեկը։
Աղավնոյում սկսվել է պետական եւ մասնավոր գույքի տարհանման ընթացքը: Աղավնո համայնքի ղեկավար Անդրանիկ Չավուշյանի խոսքով` ամեն ինչ կատարվում է սահմանված պլանի համաձայն:
168.am-ը Արցախի Հանրապետության Հին Շեն գյուղի ղեկավար Սամվել Սարգսյանից հետաքրքրվեց՝ այս պահին Բերձորից և Աղավնոյից կա՞ն բնակիչներ, որոնք ցանկություն են հայտնել բնակություն հաստատել Հին Շենում։ Այլընտրանքային ճանապարհի անցկացումը գյուղի տարածքով կմեծացնի՞ գյուղի անվտանգության երաշխիքները, թե՞ հակառակը։
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 13-ին այցելել է Մարտունու շրջանի Ճարտար քաղաք և ծանոթացել ռուսաստանաբնակ բարերար Վլադիմիր Ավագյանի միջոցներով կառուցված բազմաֆունկցիոնալ մարզական համալիրի պայմաններին, որի հանդիսավոր բացումը տեղի կունենա սեպտեմբերին:
Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մանկամտություն է հույս դնել այն իշխանության վրա, որը պետական մակարդակով նախաձեռնելով Բերձորի կամ Աղավնոյի հանձնումը, նույն «հետևողականությամբ» անընդունակ եղավ իրականացնել տեղահանվող բնակչության գոնե կազմակերպված տարհանումը…
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն անդրադառնալով Ալիևի՝ արցախահայության վերաբերյալ երեկվա հայտարարություններին, նշեց, որ Ադրբեջանի ղեկավարն իր հայտարարություններում «ազնիվ» է, քանի որ իր նպատակները չի թաքցնում և ցույց է տալիս, թե ինչ է ուզում անել։ Այսինքն՝ նա չի թաքցնում, որ Արցախը չի տեսնում որպես առանձին միավոր, որպես երկիր, առավել ևս՝ որպես պետություն։
Պատերազմի հետևանքով նյութական վնաս կրած ևս 349 անձ պետաջակցության շահառու է ճանաչվել։ Որոշումը կայացվել է նախօրեին 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով նյութական վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց աջակցության պետական հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, ըստ որի իբր ՊԲ ստորաբաժանումները խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը, հերթական ապատեղեկատվությունն է և չի համապատասխանում իրականությանը։
Պայմանավորված Արցախի Հանրապետությունում առաջացած ինտերնետի ժամանակավոր խափանմամբ` 40.000-ականների դրամական աջակցությանը դիմելու վերջնաժամկետը երկարաձգվել է մինչև սույն թվականի օգոստոսի 13-ը` ժամը 24:00-ն:
Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ցավակցություն է հայտնել ԱՀ ԱԺ նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցի եղբոր՝ Արթուր Միքայելի Բաղունցի ողբերգական մահվան կապակցությամբ։
Ինչպե՞ս կարող էին հրեաները գոնե ինչ-որ վարչական-տարածքային կարգավիճակ ունենալ նացիստական Գերմանիայում
Երեկ ՌԴ արտգործնախարարությունից, ի դեպ, հայտարարեցին Փաշինյան-Պուտին-Ալիեւ եռակողմ հանդիպման հնարավորության մասին, որը նախատեսվում է իրականացնել օգոստոսի վերջին:
Ալիևի հիմնական ասելիքն այն է, որ հայերն ու ադրբեջանցիներն արդեն կարող են համատեղ բնակվել, շփվել՝ առանց ՄԻՋՆՈՐԴՆԵՐԻ՝ այս դեպքում՝ ռուսների։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում «Դեմոկրատական կուսակցության» նախագահ Արամ Սարգսյանը, խոսելով Արցախի ճանաչման գործընթացի՝ իրենց պահանջի մասին, նշեց՝ Արցախը որևէ մեկն օրինական սուբյեկտ չի համարի այնքան ժամանակ, քանի դեռ առաջին հերթին Հայաստանը դա չի արել, իսկ անելու ձևն Արցախի ճանաչումն է։
168.am-ը բաց աղբյուրների հիման վրա ուսումնասիրությունների շարք էր սկսել՝ ցույց տալու համար, որ կարևոր ուղղություններում Պաշտպանության բանակը (ՊԲ) պատշաճ կերպով պատրաստ չի եղել պատերազմին: Ավելի կոնկրետ՝ պատերազմի սկսվելու պահին զինվորները զորամասերում են եղել, հրամանատարները՝ տանը, արձակուրդում, և միայն պատերազմի սկսվելուց հետո են կանչվել։
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախկին նախարար Կարեն Միրզոյանը մեր հարցերին ի պատասխան՝ նախ ասաց՝ նոյեմբերի 9-ի հայտարարության որևէ կետով նախատեսված չէ այս կերպ հողերի հանձնում, խոսքը միայն այլընտրանքային ճանապարհ կառուցելու մասին է և բոլորովին այլ ժամկետների մեջ։
Իրականացվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյանն ասաց, որ Քաղպաշտպանության պլանի համաձայն, երբ սկսվել է բնակչության տարհանումը, պետք է տարհանեին հուշակոթողները և միայն մոնումենտալ արվեստի հուշարձանները, խաչքարերը և այլն։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնում է հայկական ուղղաթիռի բեկորներ հայտնաբերելու մասին։
Սա է բանալին, սա է ճանապարհը, սա է առողջացման ու հզորացման ձևը . . .
Աղավնոն հանձնված չէ. եկեք տեր կանգնենք մեր հայրենիքին
168.am-ը Աղանուս համայնքի ղեկավար Արտակ Աբրահամյանից հետաքրքրվեց՝ Բերձորի այլընտրանքային ճանապարհը կառուցելու դեպքում, նպատակ ունե՞ն վերադառնալու գյուղ, և պատերազմից հետո ի՞նչ վիճակում են թողել գյուղը։
Օգոստոսի 12-ին ժամը 08:50-ին ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Մելիքավան փողոցի 19/1 հասցեի դիմացի ճանապարհահատվածում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել:
Ճանապարհի նորակառույց հատվածը սկիզբ է առնում Ստեփանակերտ–Բերձոր մայրուղու 36–րդ կմ–ից՝ Մեծ Շեն տանող խաչմերուկից։ 2021–ի հունիսից այս ճանապարհի շինարարությունը սկսել է ադրբեջանական կողմը, մեկ տարի անց՝ հայտնել ավարտի մասին։
Ժողովուրդը մեղավոր չի, որ դուք տարբեր լեզուներով եք խոսում: Ձեր հայերենները տարբեր է:
Նպատակը մեկն է՝ առաջիկա տարիների ընթացքում, հնարավորինս սահուն ձևով, ապահովել Արցախի նկատմամբ ամբողջական ադրբեջանական վերահսկողություն, որի դեպքում առաջնային օրակարգ է բերվելու Արցախից ռուսական զորախմբի դուրս բերումը։
Աղավնոյում պատգամավորները հանդիպել եւ զրուցել են համայնքապետի հետ:
Հրադադարի պահպանման ռեժիմի էական խախտումներ և միջադեպեր չեն արձանագրվել։