Ջո Բայդենը գովաբանել է Դոնալդ Թրամփին ու նրա թիմին

ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը X սոցիալական մեդիա հարթակում գովաբանել է ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփին և նրա թիմին՝ Գազայի հատվածում հրադադարի հասնելու գործում իրենց աշխատանքի համար։

«Ես թեթևացած եմ, որ այս օրը եկել է։ Ես իմ երախտագիտությունն եմ հայտնում նախագահ Թրամփին և նրա թիմին», – գրել է նա։

Բայդենը նաև նշել է, որ իր վարչակազմը նույնպես մեծ ջանքեր է գործադրել պատանդներին տուն վերադարձնելու և պատերազմը դադարեցնելու համար։

«Այժմ, Միացյալ Նահանգների և աշխարհի աջակցությամբ, Մերձավոր Արևելքը գտնվում է խաղաղության ճանապարհին, որը, հուսով եմ, երկարատև կլինի», – ընդգծել է նախկին նախագահը։

Տեսանյութեր

Լրահոս