Այս հայտարարությունը մեկն է այն բազմաթիվ ելույթներից, որոնք գալիս են փաստելու՝ ադրբեջանական կողմի խոստումները և հավաստիացումները կատարյալ սուտ են. Տաթևիկ Հայրապետյան

Տաթևիկ Հայրապետյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. «Ադրբեջանը նոր միջպետական բողոք է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, հայտնել է ՄԻԵԴ-ում լիազոր ներկայացուցիչ Չինգիզ Ասկերովը, գրում են ադրբեջանական աղբյուրները:

Նրա խոսքով, «բողոքում փաստեր են ներկայացված այս տարվա մայիս-օգոստոս ամիսներին Լաչինում, Զաբուխում (Աղավնո) և Սուսայում (Սուս) ադրբեջանցիների հարյուրավոր օբյեկտների ոչնչացման համար Հայաստանի պատասխանատվության մասին»:

Սա ՀՀ–ի՝ Լաչինի միջանցքի հետ կապված հայցի պատասխանն է:

Այս հայցը ինձ հիշեցրեց այս տարվա օգոստոսի Ալիևի մի ելույթ, որտեղ նա խոսելով Սուսում, Աղավնոյում ապրող հայերի մասին ասել էր. «…Նրանք պատերազմական հանցագործներ են, թող չփորձեն մեր համբերությունը: Ավելի լավ է իրենց կամքով հեռանան: Մեզ միևնույն է, թե ուր կգնան»:

Այս հայտարարությունը մեկն է այն բազմաթիվ ելույթներից, որոնք գալիս են փաստելու՝ ադրբեջանական կողմի խոստումները և հավաստիացումները միջազգայիններին, թե իբրև հայ բնակչությունը կարող է հանգիստ ապրել Արցախում, կատարյալ սուտ է:

Հակառակը, եթե Արցախի նկատմամբ հանկարծ հաստատվի ադրբեջանական վերահսկողությունը, ապա կարճ ժամանակ անց մարդիկ կարժանանան Հադրութի, Շուշիի, Սուսի, Աղավնոյի հայերի ճակատագրին: Ալիևի համար հայերին «ռազմական հանցագործ» պիտակավորելը սովորական երևույթ է:

Սա կարևոր է, որ հումանիտար խնդիրների հետ մեկտեղ նաև շեշտենք, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը այլընտրանք չունի:

Ադրբեջանը որևէ կերպ չի կարող ապահովել հայերի անվտանգությունը, քանի որ ինքն է թիվ մեկ վտանգն Արցախի հայերի ֆիզիկական գոյության համար:

Մենք դա ապացուցելու փաստերի պակաս չունենք: Արդեն ինը օր է, ինչ շարունակվում է Արցախի բլոկադան ու դեռևս լուծումներ չեն երևում…»։

Տեսանյութեր

Լրահոս