
Լուկաշենկոն իր աջակցությունն է հայտնել Թրամփին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ բարձր է գնահատում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ «Մերձավոր Արևելքում կարգուկանոնը վերականգնելու» քայլերը:
«Ես անվերապահորեն աջակցում եմ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Մերձավոր Արևելքում կարգուկանոնը վերականգնելուն ուղղված քայլերին։ Դրանք վճռական և դրական քայլեր են, որոնք կարող են հանգեցնել պետության ստեղծմանը… գուցե միասնական պաղեստինյան պետության, որը կներառի նաև Գազայի հատվածը։ Եվ վերջապես, մարդիկ նորմալ ապրելու հնարավորություն կունենան»,- ասել է Բելառուսի առաջնորդը երեքշաբթի օրը Մինսկում կայացած հանդիպման ժամանակ, հաղորդում է Белта լրատվական գործակալության։