
Մարմնամարզության եռակի օլիմպիական չեմպիոնը մահացել է

Մարմնամարզության եռակի օլիմպիական չեմպիոն Ալեքսանդր Դիտյատինը մահացել է 69 տարեկան հասակում: Այս մասին հաղորդում է Life-ը՝ հղում անելով SHOT Տելեգրամ-ալիքին։
Ալիքի տվյալներով՝ մարզիկը մահացել է Սանկտ Պետերբուրգի իր բնակարանում։ Մահվան նախնական պատճառը սուր սրտային անբավարարությունն է եղել։ Դիտյատինը լուրջ առողջական խնդիրներ չուներ, և նրա մահը ցնցող էր վերջինիս ընտանիքի և ընկերների համար։
Դիտյատինը ԽՍՀՄ ժողովրդական սպարտակիադների բազմակի չեմպիոն է։ 1980 թվականի Մոսկվայի Օլիմպիական խաղերում նա նվաճել է երեք ոսկե, չորս արծաթե և մեկ բրոնզե մեդալ։ Այս նվաճմամբ նա հայտնվել է Գինեսի ռեկորդակիրների շարքում։ Նա նաև նվաճել է աշխարհի առաջնության յոթ ոսկե մեդալ (1979 և 1981 թվականներին) և Եվրոպայի առաջնության չորս ոսկե մեդալ (1975 և 1979 թվականներին)։
Մարզական կարիերան ավարտելուց հետո Դիտյատինը դարձել է մարզիչ՝ աշխատելով մինչև 1995 թվականը։