ԱՄՆ կոնգրեսական Ջուդի Չուն միացել է իր գործընկերներին՝ Բայդենին կոչ անելով գործողություններ ձեռնարկել Արցախի ժողովրդին պաշտպանելու համար
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ջուդի Չուն կանգնած է Արցախի ժողովրդի կողքին, որը տուժում է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անօրինական արգելափակման պատճառով։
«Ես կանգնած եմ հազարավոր մարդկանց կողքին, ովքեր տուժում են Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի անօրինական արգելափակման պատճառով», – գրել է նա Twitter-ի իր էջում։
Կոնգրեսականը նաև նշել է, որ հպարտությամբ միացել է կոնգրեսական Ադամ Շիֆին և իր մյուս գործընկերներին՝ նամակ հղելով ԱՄՆ նախագահին և կոչ անելով նրան գործողություններ ձեռնարկել Արցախի ժողովրդին պաշտպանելու համար։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆի գլխավորությամբ շուրջ երեք տասնյակ կոնգրեսականներ նամակ են հղել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ կոչ անելով վճռական քայլեր ձեռնարկել՝ ապահովելու Արցախի հայ բնակչության անվտանգությունը: Կոնգրեսականները նշել էին, որ եթե նման իրադրությունը շարունակվի, ապա անխուսափելի կդառնա մարդասիրական աղետը: