Աշոտ Անդրեասյանը` թշնամու կողմից կյանքի ճանապարհը փակելու մասին. ՈՒՂԻՂ

«Ադրբեջանը հիմա աշխարհաքաղաքական խնդիր է լուծում, որովհետև նրա համար նպաստավոր պայմաններ են, սակայն,  եթե ՀՀ իշխանությունները լինեին հայրենասեր և պետականամետ, մենք այս վիճակը չէինք ունենա»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է «Հաղթանակի սերունդ» շարժման ղեկավար Աշոտ Անդրեասյանը:

Նրա կարծիքով՝ ամեն ինչում Ռուսաստանին մեղադրելը բարոյական չէ, որովհետև նախ և առաջ Արցախը Հայաստանի հպարտությունն է և Հայաստանի սահմաններն ապահովող պատնեշն է:

«9-րդ օրն է, Արցախը շրջափակված է և 120.000 մեր հայրենակիցները գտնվում են տոտալ բլոկադայի մեջ: Սա 21-րդ դարում մարդկության դեմ ամենաանմարդկային վերաբերմունքն է, կարծում եմ, իր օրինակը չունի: Երեկ լուրեր տարածեցին, որ հիվանդներից մեկը բլոկադայի արդյունքում մահացել է, կան նորածին երեխաներ, ովքեր տեղափոխվել են վերակենդանացման բաժանմունք: Կա գազի, վառելիքի խնդիր: Սա 7-րդ սերնդի պատերազմ է, որի մասին իր գրքում խոսել է Արկադի Տեր-Թադևոսյանը»,- հավելել է նա:

Աշոտ Անդրեասյանն անդրադարձել է նաև ադրբեջանցի, այսպես կոչված, բնապահպաններին:

Կարդացեք նաև

«Վանդալներ, տեռորիստներ են: Մարդիկ են, ովքեր խաղաղության կոչեր են անում, սակայն այդ նույն պահին աղավնի են սատկացնում: Տեղեկություն կա, որ Մատաղիսից դեպի Քարվաճառ տանող ճանապարհն արցախցիները պարբերաբար փակում են, չեն թողնում, որ արդբեջանական մեքենաներն անցնեն: Եթե այդ ճանապարհը փակվի, համարժեք պատասխան կլինի. ՀՀ սուվերեն տարածքն օկուպացրած 2000 ադրբեջանցի զինվոր և Քարվաճառում տեղակայված ադրբեջանական զորքը կմնա շրջափակման մեջ»,- նշել է նա:

Հիշեցնենք՝ 9 օր է, ադրբեջանցի, այսպես կոչված, «բնապահպանները», փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը։ Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում` անչափահասներ, չեն կարողանում տուն վերադառնալ: Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղծահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Դեկտեմբերի 13-ի երեկոյից ադրբեջանական կողմը խափանել էր նաև Արցախի Հանրապետության գազամատակարարումը, որը վերականգնվեց դեկտեմբերի 16-ին:

Տեսանյութեր

Լրահոս