Բաժիններ՝

Արամուսում ամուսիններին սպանած տղամարդը ժամեր անց Զովաշենում սպանել է ևս 2 հոգու

Արամուսում ամուսիններին սպանած տղամարդը  հրազենի գործադրմամբ սպանել է ևս 2 հոգու:   Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, նա Կոտայքի մարզի Զովաշեն գյուղի դաշտամիջյան ճանապարհին, կրակոցներ է արձակել Կոտայքի մարզի Զովունի բնակավայրում հաշվառված 46-ամյա Վահե Մարտիրոսյանի և Երևանում հաշվառված 44-ամյա Մարինե Հայրապետյանի ուղղությամբ: Վերջիններս տեղում մահացել են:

Կասկածյալը Կոտայքի մարզի բնակիչ, 61-ամյա տղամարդ է, ով իր զոհերի վրա կրակել էր իր անվամբ գրանցված որսորդական հրացանից: Իրավապահները Կոտայքի մարզում հայտնաբերել ու վնասազերծել էին նրան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031