Շենգավիթի նախկին թաղապետը դուրս եկավ ՔՊ-ից

Շենգավիթ վարչական շրջանի նախկին թաղապետ Ռազմիկ Մկրտչյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից հեռանալու մասին:

«Ես՝ Ռազմիկ Մկրտչյանս, տեղեկացնում եմ, որ 2025 թվականի հոկտեմբերի 3-ին որոշում եմ կայացրել դուրս գալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։

Վերջին ամիսներին առավել քան երբևէ զգացել եմ Շենգավիթի բնակիչների անկեղծ աջակցությունն ու հավատը։ Դա ամենամեծ գնահատականն է, որը կարող է ստանալ յուրաքանչյուր պատասխանատու մարդ։ Հպարտություն է լինել համայնքի մի մաս, որտեղ վստահությունը ձևավորվում է գործով, իսկ միասնությունը՝ փոխադարձ հարգանքով։

Հարգանքով՝
Ռազմիկ Մկրտչյան»,- գրել է նախկին ՔՊ-ական նախկին թաղապետը:

Ռազմիկ Մկրտչյանը ՔՊ -ական ամենաերկար պաշտոնավարող վարչական շրջանի ղեկավարն էր. նա 2018 թ.-ից էր ստանձնել թաղապետի պաշտոնը և աշխատանքից ազատվել էր վերջերս` ներթիմային «ռազբորկաների» հետևանքով:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031