«Մարտակերտի ճանապարհը չի բացվելու այնքան ժամանակ, մինչև չբացվի Բերձորի միջանցքը». Մարտակերտի ղեկավար

Արցախի Հանրապետության շրջվարչակազմի ղեկավար Արսեն Ավանեսյանը Արցախի Հանրային հեռուստատեսության թղթակցի հետ զրույցում ասել է, որ Մարտակերտում կյանքն ընթանում է  բնականոն հունով։

Նա հերքել է լրատվամիջոցներում տարածված այն տեղեկությունը, թե ադրբեջանական ավտոշարասյան ճանապարհը կիրակի օրը արցախցիները փակել են։

«Այդ ճանապարհն ադրբեջանցիների համար փակ է դեկտեմբերի 12-ից և չի գործելու, մինչև չբացվի Արցախի միակ կյանքի ճանապարհը։

Մարտակերտում որոշ պակասություններ կան, բայց խուճապի մատնվելու բան չկա, ամեն ինչ նորմալ է»,- ասել է Արսեն Ավանեսյանը։

Կարդացեք նաև

Ասկերանում էլ իրավիճակը նորմալ է, առանձին ապրանքատեսակների պակաս չկա, բայց եղած պաշարները նվազում են։ Մտահոգությունները կապված են այն ընտանիքների հետ, որոնք ճանապարհի փակման պատճառով չեն կարողանում վերադառնալ տուն։

«Ունենք 15 ընտանիք, որոնք հիմնականում գտնվում են Գորիսում, կապը նրանց հետ պահում ենք։ Մեկ երեխա է գտնվում այն խմբի մեջ, որը գնացել էր Երևան «Եվրատեսիլի»  համար, նա առանց ծնողների է այնտեղ, մյուսները կա՛մ հոր, կա՛մ մոր հետ են»,- ասել է Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Համլետ Ապրեսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս