Միացյալ Նահանգների կոնգրեսական Ադամ Շիֆի գլխավորությամբ շուրջ երեք տասնյակ կոնգրեսականներ նամակ են հղել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ կոչ անելով վճռական քայլեր ձեռնարկել՝ ապահովելու Արցախի հայ բնակչության անվտանգությունը։
Ես խորապես մտահոգված եմ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շարունակական շրջափակմամբ՝ Լաչինի միջանցքը՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհը փակելու միջոցով։
Դատապարտում եմ Նիկոլին ու նրա խամաճիկներին անգործության ու պետական շահն անտեսելու համար։
Դեկտեմբերի 19-ից կվերսկսվեն պարապմունքները բոլոր այն կրթական հաստատություններում, որտեղ ուսումնական գործընթացը դադարեցվել էր Ադրբեջանի կողմից Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարման խափանման պատճառով։
Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին ու աշխարհին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի փակումը կարող է լրջագույն հումանիտար հետևանքներ ունենալ։
Արցախի Ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ արդեն վեցերորդ օրն է`Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանը շարունակում է փակ պահել:
Ադրբեջանի կենտրոնական իշխանության ուղիղ ենթակայությամբ գործող վերլուծական կենտրոններից մեկի ղեկավարը հայտարարել է, որ բնապահպանական պահանջներից բացի, Հայաստանն Արցախին կապող միջանցքի փակումը պայմանավորված է նաև Հայաստանի տարածքով՝ Մեղրիով, միջանցք չտրամադրելու հանգամանքով։
Կանխիկ դրամի հետ խնդիրներ ունենք, կոչ եմ անում քարտերով առևտուր անել. Ռուբեն Վարդանյան
Լաչինի միջանցքով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների տեղաշարժը պետք է հնարավորինս արագ վերականգնվի։
Հուսամ՝ ՄԱԿ-ը ավելի մեծ ուշադրություն կդարձնի թե՛ կարճաժամկետ և թե՛ երկարաժամկետ խնդիրների լուծման վրա՝ կատարելով իր պարտավորություններն ու կիրառելով բոլոր հնարավոր մեխանիզմները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը։
Հրանտ Թոխատյանի ուղերձը՝ աջակցություն Արցախին
Քանի որ Արցախի շրջափակումը շարունակվում է, մենք էլ շարունակում ենք ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև նստացույցը:
Մեր զոհված տղաների արած գործը մեզ համար մեծ արժեք է՝ չենք հանձնվելու. Արցախցի դպրոցականներ
Արցախի հարցում «նշաձողն իջեցնելու» մասին Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ հայտարարեց այս տարվա գարնանը։ Հաջորդած 6-7 ամիսների ընթացքում այդ նշաձողն իջեցվեց այնպես ու այնքան, որ Նիկոլ Փաշինյանը հնարավորություն ստացավ միայն Հայաստանի 29.8 հազար քառակուսի մետրի պաշտպանության մասին իր հայտարարությունները ներկայացնել՝ որպես հերոսություն։
ԵՄ դիտորդական առաքելությունը, իր մանդատի համաձայն, աշխատում է բացառապես Հայաստանի տարածքում և չի մտել Լաչինի միջանցք։ Թվիթերում գրել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը․
«Ուժեղ ենք, պինդ ենք». Արցախցիները՝ ստեղծված իրավիճակի մասին
Լիտվայի ԱԳՆ-ը մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքի շրջափակման կապակցությամբ: Այս մասին ասվում է Լիտվայի արտաքին քաղաքական գերատեսչության թվիթերյան միկրոբլոգում:
Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակման ֆոնին Ադրբեջանում նորից ակտիվացել է Ստեփանակերտը ՀՀ-ին միացնող ճանապարհահատվածում սահմանապահ և մաքսային կետեր տեղադրելու թեման, ինչպես նաև ռուս խաղաղապահներին, այսպես ասած, «անվստահություն» հայտնելու հարցը:
Ամեն առիթ գտնելու են, որ ԼՂ-ում ապրող մարդկանց ահաբեկեն, որ նրանք դուրս գան այդտեղից։ Ադրբեջանի ռազմավարությունն այն է, որ ստանան տարածք առանց մարդկանց։ Մեզ պետք է լուծում, որը մենք առաջարկել ենք։
Հինգերորդ օրն է՝ Ադրբեջանը փակ է պահում Բերձորի միջանցքը՝ Արցախը կտրելով արտաքին հաղորդակցության բոլոր հնարավորություններից։ 120 հազար արցախահայեր կանգնած են հումանիտար աղետի շեմին, ծանր վիճակում գտնվող հիվանդները, որոնց կյանքին վտանգ է սպառնում, չեն կարողանում տեղափոխվել Հայաստան։
Արցախ-Հայաստան ճանապարհը՝ դիմադրողականության ու պահանջատիրության փորձաքար. ԱՐՏԱԿԱՐԳ ՔՆՆԱՐԿՈՒՄ
Լեռնային Ղարաբաղում առաքելություն իրականացնող խաղաղապահ զորակազմի պատասխանատության ներքո միջադեպեր, հրադադարի խախտման դեպքեր չեն գրանցվել:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 16-ին ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել` ԱՀ Ազգային ժողովում ներկայացված քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Տեղեկացնում են ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։
168TV-ի զրուցակիցն է «Հայկական նախագծի» համահիմնադիր, պատմական գիտությունների թեկնածում Սերգեյ Մելքոնյանը։
Գերմանիայի Բունդեսթագի Ազատ դեմոկրատներ կուսակցության պատգամավոր, Գերմանա-հայկական ֆորումի նախագահ Թիլ Մանսմանը թվիթերյան գրառմամբ անդրադարձել է Լաչինի միջանցքում ստեղծված վիճակին:
«GM Legal» փաստաբանական գրասենյակի համահիմնադիր, սահմանադրագետ Գոհար Մելոյանի հետ 168.am-ը զրուցել է «Anglo asian mining», այսպես կոչված, անգլիական հանքարդյունահանող ընկերության՝ ադրբեջանական իշխանությունների հետ սերտաճած և փոխկապակցված ընկերություն լինելու մասին:
«Եկեք այս ամենի մեջ դրական սաղմեր տեսնենք. Արցախի ղեկավարությունը և ժողովուրդը վճռականորեն ասացին՝ հանքավայրերը մերն են, մեր հայրենիքն է, մենք ենք տերը, երկրորդ ասացին՝ մենք կգնանք՝ մեր ճանապարհները կբացենք, ռուս խաղաղապահները համոզել են, որ իրենք կանեն: Արցախը այսօր միասնական է: Չկան քաղաքական և սոցիալական տարանջատումներ, բոլորը հավասար են: Ես խոնարհվում եմ արցախցիների կամքի, իրենք հողում ապրելու և արարելու վճռականության առջև»։
Արցախցի ռեփեր Վալերի Ղազարյանը` Լյոկան անդրադարձել է Բերձորի ճանապարհը փակելու հետևանքով արցախցիներին, որոնք չեն կարողանում գնալ իրենց տուն։ Նա ֆեյսբուքյան ուղիղ եթերում պատմել է երկու ընտանիքների մասին, որոնք ադրբեջանցիների սադրիչ գործողությունների, Լաչինի միջանցքը՝ Արցախը Հայաստանին կապող մայրուղինփակելու պատճառով չեն կարողանում գնալ Ստեփանակերտ։ Արցախցի ռեփերը Նոր Մարաղայում 2020 թվականի պատերազմի հետևանքով կորցրել է իր տունը։
Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
«Մենք՝ արցախցիներս, մեր կյանքում ավելի մեծ դժվարություններ ենք տեսել, այնպես որ, սա արցախցիների համար թեթև դժվարություն է»,- 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը թշնամու կողմից փակելու հարցին՝ ասաց երգչուհի Գայա Արզումանյանը։