Նեթանյահուն չի մեկնել Եգիպտոս Էրդողանի պատճառով

Թուրքական մամուլում մանրամասներ են հրապարակվում հոկտեմբերի 13-ին Շարմ Էլ Շեյխում գումարված Մերձավոր Արևելքի Խաղաղության գագաթաժողովի կազմակերպման վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ուշադրության է հրավիրվում այն բանի վրա, որ դրան պետք է մասնակցեր նաև Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, սակայն անձամբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «խոչընդոտել է» վերջինիս մասնակցությունը:

Մասնավորապես ասվում է, թե Էրդողանը նախքան Եգիպտոս մեկնելը գործի է դրել դիվանագիտական բոլոր գործիքները և «դիվանագիտական ճնշում» գործադրելու արդյունքում հասել հաջողության:

Ավելի ուշ պաշտոնապես հայտարարվել էր, որ Նեթանյահուն հրաժարվել է մասնակցել Խաղաղության գագաթնաժողովին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031