Հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Լեւոն Մնացականյանը, քննարկվել են համացանցում Արցախին վերաբերող տեղեկատվության պատշաճ ներկայացմանն առնչվող հարցեր:
Ուորլիքը նաև շնորհակալություն է հայտնել իր գրառումներին հետևողներին:
Թեև Ուորլիքը խոսում էր միայն ամերիկյան կողմի անունից, Ռուսաստանն ու Ֆրանսիան, հավանաբար, հավանություն են տվել:
Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի մասին պայմանագրի ուժի մեջ մտնելու 20-ամյակը լավ հնարավորություն է ընձեռում կողմերին վերահաստատել հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման նկատմամբ իրենց հավատարմությունը և կրկին ներկայացնել խաղաղ գործընթացի անշրջելիության ու վերջնական և կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ առաջարկություններ և նախաձեռնություններ:
Բուրկհալտերը միացել է Հայաստանի ու Ադրբեջանի քաղաքացիներին համանախագահների հղած կոչին՝ կապված խաղաղության ուղղությամբ անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու հետ:
Նախագահ Սահակյանը կարեւոր է համարել մարզական այս օբյեկտի նշանակությունը Հադրութի շրջանում եւ Արցախում սպորտի զարգացման գործում՝ ընդգծելով, որ պետությունը հատուկ ուշադրություն է դարձնում շրջաններում այս ոլորտի առաջընթացին եւ համապատասխան ենթակառուցվածքների ստեղծմանն ու արդիականացմանը:
Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկրի, վրա նույնպես ընկած է մեծ պատասխանատվություն:
Համագումարին մասնակցելու է 450 մասնակից ԼՂՀ-ից և Հայաստանից: Երկու օր շարունակ մայրաքաղաքից ժամանած մասնագետներն իրենց գիտելիքներն ու փորձը կփոխանցեն համաժողովի մասնակիցներին: Բժշկագիտության վերջին նվաճումները, այսօր աշխարհում ընդունելի չափորոշիչները, ուղեցույցները կներկայացվեն ինչպես տեսական, այնպես էլ գործնական ձևաչափով:
Այս մասին հայտնել է Ադրբեջանի ՊՆ-ի մամլո ծառայությունը:
Կարգավորման գործընթացում պետք է ներառվեն այն տարրերը, որոնք 2009-2013 թվականներին իրենց հայտարարություններում շարադրել են համանախագահող երկրների նախագահները:
Որքան Ադրբեջանը կշարունակի խոչընդոտել ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծմանն ուղղված Հայաստանի և եռանախագահների ջանքերը, այնքան նորանոր համանման որոշումներ ու բանաձևեր կարելի է ակնկալել:
Մայիսի 9-ին Բակո Սահակյանը եւ Սերժ Սարգսյանը Ստեփանակերտ եւ Շուշի քաղաքներում մասնակցել են Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման 22-րդ տարեդարձի առթիվ կազմակերպված տոնական միջոցառումներին:
Մայիսի 8-ին ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Վեհաժողովը ընդունել է համատեղ բանաձև ի սատարումն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազատ և անկախ պետություն կառուցելու ջանքերի: Ստորև բերվում է բանաձևի ոչ պաշտոնական թարգմանությունը:
Մայիսի 9-ը հայ ժողովրդի պատմության ամենահիշարժան տոներից մեկն է, որը խորհրդանշում է մեր ազգային բնավորությանը հատուկ հայրենասիրությունն ու խիզախությունը, անձնազոհությունն ու սխրանքը, օտարի լծի դեմ ըմբոստանալու եւ հաղթելու անսասան կամքն ու վճռականությունը:
Մայիսի 8-ին Կալիֆորնիայի նահանգի վեհաժողովի կողմից ընդունված փաստաթուղթը կրում է դեկլարատիվ բնույթ, ինչի համար էլ այն չունի քաղաքական ու իրավական որևէ ուժ:
ԱՄՆ-ն Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում հնարավոր պատուհան է տեսնում:
«Երեւանի համար ուղերձն այն է, որ կարելի է անել «վերջին, վստահ քայլը»: Պետք չի լինել շատ զգույշ, արժե մտածել առանցքային հարցերի շուրջ բարձր մակարդակի բանակցությունների հնարավորության մասին»,-նշել է Վաալը:
Խաղաղապահներն անհրաժեշտ են, քանի որ կողմերի միջև բացակայում է վստահությունը:
Այդ վեց սկզբունքները նոր չեն, դրանց մասին հայտարարվել է նաև նախկինում:
Նախորդ 5 տարիներին բազմիցս է խոսվել «մադրիդյան փաստաթղթի» ընդունման եւ իրականացման վտանգավորության մասին: Լուրջ փաստարկներ են բերվել վաղուց հնացած մոտեցումներից հրաժարվելու օգտին, որոնք ուղղված են ոչ թե տարածաշրջանային կայունությանն աջակցելուն, այլ այն խախտելուն:
ԱՄՆ-ը հավատարիմ է մնում ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային գործընթացին և շարունակում է իր գործունեությունը որպես համանախագահող երկիր:
Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը որոշվել է նրա ժողովրդի կողմից 1991 թ. անկախության հանրաքվեի ժամանակ՝ ազատ և իրավական կամաարտահայտության միջոցով:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հրամանագիր է ստորագրել ներման խնդրագրերի քննարկման արդյունքների մասին: Համաձայն հրամանագրի՝ մասամբ ներում է շնորհվել 10 դատապարտյալի:
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն այսօր հանդես է գալու Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին հայտարարությամբ, ինչի մասին նա երեկ գրել է Twitter-ի իր միկրոբլոգում:
Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը այսօր ընդունել է «Հայ բարեգործական ընդհանուր միության» ներկայացուցիչներին՝ Ստեփանակերտում «թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն հիմնելու հետ կապված հարցերը քննարկելու նպատակով:
Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից իրականացվող դիտարկումների վերաբերյալ։
Մայիսի սկզբին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը նոր փորձ կձեռնարկի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ:
Նա բնակիչներին ներկայացրել է նաև Ղուզե Ճարտար և Ճարտար համայնքների՝ մեկ համայնքում միավորման առաջարկ: Ա. Հարությունյանը, առաջարկը հիմնավորելով կատարվող աշխատանքների արդյունավետության բարձրացմամբ, նշել է, որ այդ հարցը պետք է որոշվի երկու համայնքներում կազմակերպվելիք հանրաքվեի արդյունքներով, ինչպես նախատեսված է օրենքով:
Այդ երկրները չեն համարձակվում բարձրաձայնել իրենց դիրքորոշման իրական պատճառը:
Դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է ԼՂՀ ԱԺ պատգամավոր, Ասկերան քաղաքի բնակիչ Վիտալի Բալասանյանի սպանության փորձի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրական եզրակացությունը, որի շրջանակում մեղադրանք է առաջադրվել Արա Ավետյանին և Սերգեյ Հարությունյանին: