Պաշտոնական Երեւանը ողջունում է ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգային խորհրդարանի որոշումը
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պատասխանը News.am լրատվական կայքի հարցին.
Հարց. Կալիֆորնիայի Ասամբլեան որոշում է ընդունել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը ճանաչելու մասին։ Ո՞րն է ձեր արձագանքը։
Պատասխան. Ողջունում ենք ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգային խորհրդարանի որոշումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչման վերաբերյալ: Որքան Ադրբեջանը կշարունակի խոչընդոտել ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծմանն ուղղված Հայաստանի և եռանախագահների ջանքերը, այնքան նորանոր համանման որոշումներ ու բանաձևեր կարելի է ակնկալել, որոնք ճանապարհ կհարթեն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացման՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչման համար:
ԱԳՆ մամուլի ծառայություն