Բաժիններ՝

ԱՄՆ նախագահը վստահեցրել է, որ չի հետաձգի մաքսատուրքերի կիրառման ուժի մեջ մտնելը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի ծրագրում հետաձգել առևտրային մաքսատուրքերը, որոնք ուժի մեջ են մտնելու օգոստոսի 1-ից։

«Երեկ տարբեր երկրներ ուղարկված նամակների, ինչպես նաև այսօր, վաղը և դրանից հետո կարճ ժամանակահատվածում ուղարկվելիք նամակների համաձայն՝ տուրքերը կսկսեն վճարվել 2025 թվականի օգոստոսի 1-ից», – ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, այս մասին Թրամփը գրել է Truth Social հարթակում։

Նա շեշտել է, որ նշված ժամկետները չեն փոխվել և չեն փոխվի, և բոլոր գումարները պետք է վճարվեն 2025 թվականի օգոստոսի 1-ից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս