
Եկեղեցին չունի անվտանգության ծառայություն. մեզանից է կախված եկեղեցին կմնա, թե ոչ. Հովհաննես Իշխանյան

Հովհաննես Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Եկեղեցին չունի անվտանգության ծառայություն, չունի բանակ, չունի պահապանների կորպուս։
Միակ բանը, որ ունի մենք ենք, և մեզնից է կախված՝ արդյոք 21-րդ դարի ջարդարար, եղեռնամոլները կվերացնեն հաստատությունը, որը դարեդար մեր լեզուն բերել, հասցրել է էս կետին, թե ոչ։
Ովքեր ուզում են խոսել հայերեն, կկարողանան ջարդարարներին հետ շպրտել, ընդ որում դա կանեն նաև մյուս հայերեն գրող, խոսողների համար, որոնք այդպես էլ չեն հասկանում, թե ինչ է կատարվում կամ ձև են տալիս, որ չեն հասկանում կամ էլ փող են ստանում, որ ուրիշներին չթողնեն հասկանալ, և անում են եկեղեցու փայփայած հայոց լեզվով։
Եկեղեցու ունեցածը դու ես․ քեզնից է կախված այն կմնա, թե ոչ»։