Հայաստանում իրավապահ համակարգ գոյություն չունի. ծառայում է մեկ անձի. իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյան

Իրավապաշտպան  Ժաննա  Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Իրավունքի տոտալ ոչնչացում Հայատանում։ Նոր լսում էի, թե ինչեր է պատմում փաստաբան Տիգրան Հայրապետյանը, թդ ինչպեսս են իր պաշտպանյալին հանրահավաքին մասնակցության համար 7 ժամ անազատության մեջ պահում, փաստաբանին ներս չեն թողնում, փորձում են ցուցմունքներ կորզել, կասկածներ ուներ, որ պաշտպանյալին խոշտանգում են և այլն։ Սա մի էպիզոդ է Հայաստանում տեղի ունեցող ապօրինություններից։

Իրավապահ համակարգ գոյություն չունի, ծառայում է մեկ անձի; Բոլորդ տեսաք Ազգային ժողովում տեղի ունեցածը։ Սրան գումարած վարչապետի պաշտոնը զբաղեցրած անձի սպառնալից գրառումներն ուղղված եկեղեցուն։ Ու էս բոլորը մեկ օրվա մեջ։ Ահաբեկություն, իսկ վաղը դեռ առջևում է ահաբեկության նոր սպառնալիքով»։

Տեսանյութեր

Լրահոս