Բաժիններ՝

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայորդիներին կոչ է արել ամուր պահել կապը եկեղեցու հետ

Հուլիսի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կազմակերպվող հայագիտական և կրոնագիտական դասընթացներին մասնակից սփյուռքահայ երիտասարդների երկրորդ խմբին։

Վեհափառ Հայրապետն, իր օրհնությունը բերելով տարբեր երկրներից ժամանած երիտասարդներին, կարևորեց նրանց համախմբումը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և մասնակցությունը կրթական ծրագրին։

Նորին Սրբությունը հորդորեց հայորդիներին ջանասիրությամբ մասնակից լինել դասընթացներին՝ զորացնելով հայոց լեզվի և պատմության իրենց իմացությունն ու հոգևոր գիտելիքները, ինչպես նաև հաղորդ դառնալով հայրենիքի հոգևոր-մշակութային ժառանգությանն ու արժեքներին։

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը Աստծու Սուրբ Աջի հովանին մաղթեց հայորդիներին` պատգամելով ամուր պահել իրենց կապը Եկեղեցու և հայրենիքի հետ` անխաթար պահպանելու իրենց ինքնությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031