Բաժիններ՝

Սատանան ինչո՞ւ մարդուն խաբեց

Իր չարության և նախանձի պատճառով: Քանզի սատանան բոլոր հրեշտակների պարագլուխը լինելով, հպարտության պատճառով Աստծուց պատիժ ստացավ և դժոխքի դատապարտվեց ( Բ Պետ Բ 4):

Նա, իր համառությամբ, հավիտենական ապստամբության մեջ անզեղջ հարատևեց, մնաց:

Որի համար էլ Աստծուն հակառակ լինելով, ի հեճուկս դիտմաբ խաբեց մարդուն, որ իր նման ապստամբելով՝ առ Աստված ունեցած հնազանդությունից հեռանա և արքայությունից զրկվի:

Լավ իմացիր, եթե սատանան մարդուն չխաբեր, միայն իր առաջին մեղքի պատիժը պիտի կրեր, սակայն մարդուն մեղքի մեջ գցելով՝ իր պատիժը ավելացրեց: Դժբախտաբար բոլոր նախանձոտ մարդկանց ընթացքը այսպիսին է՝ որպեսզի ուրիշների երջանկությունը խախտվի, իրենց պատիժն էլ սաստկացնում են:

Կարդացեք նաև

Պողոս եպս. Ադրիանուպոլսեցի, «Զանազանութիւն հինգ դարուց», Հատոր Ա, Վաղարշապատ, 1902

surbzoravor.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս