Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Կալիֆորնիայի նահանգի կողմից ԼՂՀ-ի անկախության ճանաչմանը

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո ծառայության ղեկավար Էլման Աբդուլաևը  մեկնաբանել է Կալիֆորնիայի խորհրդարանի կողմից ԼՂՀ-ի ճանաչումը.

«Մայիսի 8-ին Կալիֆորնիայի նահանգի վեհաժողովի կողմից ընդունված փաստաթուղթը կրում է դեկլարատիվ բնույթ, ինչի համար էլ այն չունի քաղաքական ու իրավական որևէ ուժ:

ԱՄՆ-ը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկիր, աջակցում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը՝ հենված միջազգային իրավունքի սկզբունքների ու ՄԱԿ-ի կանոնադրության վրա:

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ԱՄՆ-ի պաշտոնական դիրքորոշումն իր արտացոլումն է գտել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի վերջին հայտարարություններում»:

Աբդուլաևն ուշադրություն է հրավիրել նրան, որ բանաձևն ընդունվել է Շուշին կորցնելու 22-ամյակի օրը, ինչը որակել է որպես «սադրանք»:

Տեսանյութեր

Լրահոս