Փաշինյանը վաղը կարող է ձերբակալել տալ Գարեգին Երկրորդ կաթողիկոսին. ադրբեջանական ԶԼՄ-ները ցնծում են

Ադրբեջանական մամուլը ցնծում էր Նիկոլ Փաշինյանի կողմից Վեհարանի գրոհը առաջնորդելու գրառումից հետո։

Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի Medianews.am կայքի երկվորյակը Ադրբեջանում` Medianews.az-ը, այդ առիթով գրում է.

«Հայաստանում սենսացիոն պնդումներ են շրջանառվում։ Հաղորդվում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը արդեն վաղը կարող է փորձել ձերբակալել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին»։

Ինչպես հաղորդում է Medianews.az-ը, այս մասին դեռևս պաշտոնական հաստատում չկա։ Սակայն վերջին օրերին Հայաստանի կառավարության և Առաքելական եկեղեցու միջև հարաբերությունները էլ ավելի են սրվել։ Փաշինյանը խիստ քննադատում է Հայոց եկեղեցուն, քանի որ այն չի աջակցում իր առաջնորդած իշխանության «խաղաղության օրակարգին»։

Կայքը վերջում հավելել է` վերլուծաբանների գնահատմամբ, եթե նման քայլ արվի, դա կարող է լուրջ ներքաղաքական ցնցումների և խորը ճգնաժամի պատճառ դառնալ երկրում։

Հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս