Շվեյցարիան աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական առաքելությանը. Բուրկհալտեր

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի արտգործնախարար ու նախագահ Դիդիե Բուրկհալտերը ողջունել է Ղարաբաղյան հակամարտության հրադադարի 20-ամյակի կապակցությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի արած հայտարարությունը:

Այս մասին հայտնել է ԵԱՀԿ-ի մամլո ծառայությունը: Բուրկհալտերը շնորհակալություն է հայտնել բոլոր համանախագահներին, ինչպես նաև Անջեյ Կասպրշիկին՝ հակամարտության կարգավորման ուղղությամբ նրանց գործադրած ջանքերի համար:

Բուրկհալտերը հիշեցրել է, որ 1994 թվականի հրադադարի վերջ է դրել պատերազմին, որի հետևանքները ցայժմ ազդում են Հարավային Կովկասում բազմաթիվ մարդկանց առօրյա կյանքի վրա:

Բուրկհակտերն ընդգծել է, որ շփման գծի ու սահմանի երկայնքով հաճախ են գրանցվում բռնի միջադեպեր, իսկ հակամարտության կարգավորումը ցայժմ ձեռք բերված չէ: Բուրկհալտերը միացել է Հայաստանի ու Ադրբեջանի քաղաքացիներին համանախագահների հղած կոչին՝ կապված խաղաղության ուղղությամբ անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու հետ.

«Շվեյցարիան՝ որպես ԵԱՀԿ-ում նախագահող երկիր, աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական առաքելությանը»:

Տեսանյութեր

Լրահոս