Ադրբեջանի ԱԳՆ-ի արձագանքը՝ Շտայնմայերի և Բակո Սահակյանի հանդիպմանը

Ադրբեջանի արտգործնախարարությունն արձագանքել է այսօր Երևանում տեղի ունեցած ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հանդիպմանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ:

Ադրբեջանական Trend գործակալության հաղորդմամբ՝ Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, թե հանդիպումը կրել է «Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի շրջանի հայ համայնքի հետ հանդիպման բնույթ»:

Հաջիևը հայտարարել է, թե Բաքու այցի շրջանակում ԵԱՀԿ գործող նախագահը հանդիպելու է Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչների հետ:

Նրա խոսքով՝ Շտայնմայերի այցի ծրագրում ներառված է նաև ծանոթություն հարկադիր վերաբնակների համար կառուցված բնակատեղիների հետ:
Այսօր Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը կմեկնի Բաքու, որտեղ հանդիպումներ կունենա:

Տեսանյութեր

Լրահոս