«Ստատուս քվոն այսկերպ հնարավոր չի լինելու պահպանել». Ֆրանկ Վալտեր Շտայնմայեր

«Տարածաշրջանային այցի կենտրոնում ԵԱՀԿ առաջնահերթություններն են և ԼՂ հակամարտության կարգավորումը»,- այս մասին այսօր Երևանում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսում ասաց Գերմանիայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը:

Նա կարևորեց իր գտնվելու ժամանակահատվածը Երևանում, ցավով նշելով, որ չի կարող Հայաստանի նման հրաշալի երկրում անցկացնել երեք օր, ինչպես Հռոմի Պապը, թեև նշեց, որ իր գտնվելու ժամերը Երևանում կարևոր են լինելու:

Նա բացահայտեց տարածաշրջանային իր ուղևորության նպատակը՝ այց Երևան, ապա՝ այց Բաքու, Թբիլիսի: Ըստ նրա, առաջին պլան են մղվում ԵԱՀԿ առաջնահերթ խնդիրները, ԼՂ հակամարտության կարգվորման գործընթացը, երևանյան երկխոսության թեմայի կենտրոնում այդ թեմաներն են եղել, ՀՀ նախագահի հետ ևս զրուցելու են ԼՂ հարցի շուրջ՝ այն առաջին պլան մղելով այն:

Անդրադառնալով քառօրյա պատերազմին՝ Շտայնմայերը շեշտեց, որ երկու կողմերում էլ զոհեր արձանագրվեցին: Ըստ նրա, բոլոր կողմերում, ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների, ԵԱՀԿ-ի համար պարզ է դարձել, որ ստատուս քվոն այսկերպ հնարավոր չի լինելու պահպանել:

Նրա գնահատմամբ՝ որքան շարունակվում է այս հակամարտությունը, ռազմական գործողությունների էսկալացիայի ռիսկը մեծանում է:

«Պետք է փորձենք խուսափել, հաստատակամորեն պետք է ջանքեր գործադրենք, որպեսզի գտնենք տևական լուծում այս հակամարտության համար: Վերջերս երկու անգամ հանդիպում է եղել նախագահների միջև՝ Վիեննայում, Պետերբուրգում. եթե ի մի բերենք այս բոլոր միոցառումները, այս հանդիպումները, ՄԽ աշխատանքները՝ կարելի է ասել, որ այս ամենը ճակատային գծում իրավիճակը հանդարտեցրել է, որ մենք սկզբունքորեն ճիշտ ճանապարհին ենք, պետք է ամեն ջանք գործադրենք, որպեսզի այս իրավիճակը պահպանենք և փորձենք բանակցային գործընթացն ավելի նյութական դարձնել:

Անհրաժեշտ են ԵԱՀԿ-ի, ՄԽ համանախագահների ջանքերը, հակամարտության կողմերի պատրաստակամությունը գնալու զիջումների»,- նման տեսակետ հայտնեց Շտայնմայերը:

Նա նաև նշեց, որ միանշանակորեն հարգում են Հայաստանի բարեփոխումների ձգտումներն ու միջոցառումները, ԸՕ բարեփոխումները: Գերմանացի դիվանագետը լիահույս է, որ դրանք կապահովեն ՀՀ-ում ազատ ու ազնիվ ընտրություններ: Նա նաև տեղեկացրեց, որ հանդես են գալիս ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացման օգտին և հույս ունեն, որ բանակցությունների ընթացքում հաջողություններ կարձանագրվեն:

Շտայնմայերը նաև ընդգծեց, որ Ռուսաստանի հետ խորացված հարաբերությունները ԵՄ-ի հետ լավ հարաբերություններին պարտադիր չէ, որ հակասեն. դրանք կարող են լրացնել միմյանց:

Տեսանյութեր

Լրահոս