Արայիկ Հարությունյանը, պաշտպանության և առողջապահության նախարարների ուղեկցությամբ, այցելել է Ստեփանակերտի բուժհաստատություններում բուժվող վիրավորներին:
«Երբ պարբերաբար Ալիևը սելֆի էր անում այն ռազմատեխնիկայի հետ, որը ձեռք բերելու իրավունքն իր իսկ ստորագրած միջազգային պայմանագրերով չուներ…
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը ապրիլի 8-ին հանդիպել է Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության Հայաստանի վարչության ներկայացուցիչներին՝ ատենապետ Նարեկ Գալստյանի գլխավորությամբ:
Հայ-ադրբեջանական սահմանին աշխատանքներ են կատարվում` դիվերսիաները կանխելու համար:
168.am-ի հետ զրույցում ԼՂՀ ՊՆ խոսնակ Սենոր Հասրաթյանն ասաց, որ շփման գծի հարավային և հյուսիսային ուղղություններում կրակի դադարեցման մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել:
Աշխարհի և Հայաստանի եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանը ղարաբաաադրբեջնական շփման գծում վերջին օրերին ռազմական գործողությունները որակում է պատերազմ։
Լեռնային Ղարաբաղում բռնության վերջին ալիքն ուշադրություն հրավիրեց Ադրբեջանի բանակի կողմից իսրայելական արտադրության անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) օգտագործման վրա, ներառյալ՝ երկու տեսակի ԱԹՍ-ներ, որոնց մասին Բաքուն չէր հայտարարել, գրում է eurasianet.org կայքը:
ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախումբը կոչ է արել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային զրոյացնել Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը: Այս մասին տեղեկացնում են ԱՄՆ Հայ դատի հանձնախմբից։
Վարշավայում Լեհաստանի Հայկական երիտասարդական միությունն ապրիլի 7-ին կազմակերպել է հավաք Լեհաստանում ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի դեսպանատների առջև: Ցուցարարները պահանջում էին, որ ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահ երկրները ճանաչեն Ադրբեջանը որպես ագրեսոր երկիր և միջազգային պատժի ենթարկեն վերջին օրերին Արցախում նրա կատարած անմարդկային հ անցագործությունների համար:
Երեկ Երևանում ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է նաև ՌԴ-ի կողմից Ադրբեջանի զենքի ձեռքբերման մասին՝ ասելով, որ վերջին օրերին ծավալված մարտերի ընթացքում ադրբեջանցիները կիրառեցին այն զինատեսակները, որ ձեռք են բերել վերջին ժամանակներում Ռուսաստանից:
ՌԴ-ի և Եվրասիայի հարցերով վերլուծաբան Իգոր Դանչենկոն ԼՂ-ի հիմնախնդրի մասին
Երեկ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո դրսում սպասող լրագողներին մոտեցավ միայն ռուսաստանցի միջնորդ Իգոր Պոպովը: Նա հայտնեց, որ ասուլիսը լինելու է տարածաշրջանային այցի ավարտին, շաբաթ օրը Երեւանում, իսկ ինքը մոտեցել է լրագրողներին պարզապես հայտարարություն անելու համար: Նա ներկայացրեց, թե ինչ է արել Մինսկի խումբը իրավիճակի սրումից հետո:
Ժամեր առաջ ադրբեջանցի գերմանաբնակ բլոգգեր, Meydan.tv ընդդիմադիր լրատվակայքի համակարգող Հաբիբ Աբդուլլաևը հրապարակել է Ադրբեջանի կորուստների՝ 64 սպանվածի և 4 անհետ կորածի անուն պարունակող ցուցակ, թույլ տալով սակայն մի շարք սխալներ:
ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակում է շփման գծում հակառակորդի կրակոցներից զոհված զինվորների անունները:
Մոսկվայում մեկնարկում է ԱՊՀ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի (ԱԳՆԽ) նիստը, որի շրջանակներում նախատեսվում է Հայաստանի եւ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Սերգեյ Լավրովի հանդիպումը: ԱՊՀ-ի ԱԳՆԽ-ի նիստը տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղում իրադրության սրվելու ֆոնին, եւ, ակներեւ է, որ այդ թեման նույնպես կարծարծվի հանդիպմանը:
ԼՂՀ ՊԲ ուժերը ոչնչացրել են Ստեփանակերտ հասած ադրբեջանական անօդաչու 2 «կամիկաձե»
Սերժ Սարգսյանն ասել է, որ Ռուսաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետը զանգահարել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետին և հայտնել, որ ադրբեջանցինեը համաձայն են այդ հարցի շուրջ հանդիպել Մոսկվայում հայկական կողմի ներկայացուցիչների հետ։ Եղել է նաև միջազգային հանրության աջակցությունը, համապատասխան հայտարարություններով են հանդես եկել շատ պետություններ և միջազգային կազմակերպություններ։
«Աշխարհն այնքան էր կենտրոնացել Սիրիայի եւ Մերձավոր Արեւելքի վրա, որ երբ Լեռնային Ղարաբաղի նախկինում սառեցված հակամարտությունը սրվեց, միջազգային ասպարեզում ոչ ոք չգիտեր՝ դրան ինչպես արձագանքել»:
Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել շփման գոտու հյուսիսային (Թալիշ) ուղղությամբ, որոնց հետևանքով զոհվել է շարքային պայմանագրային, 1983թ. ծնված Հրաչ Սամվելի Մուրադյանը: Կան վիրավորներ: Առաջնագծի մեկ այլ՝ հյուսիսարևելյան հատվածում, դեռևս լրիվությամբ չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել 1996թ. ծնված շարքային զինծառայող Գևորգ Աշոտի Մղդեսյանը:
Պատահական դուրս էի եկել, լսեցի ինչ-որ ձայներ են գալիս, չէի հասկանում, բայց զգում էի, որ հայերեն չեն խոսում: Շուտ հետ գնացի: Հետո եմ հասկացել, որ հայ չեն, ուղղակի չէի պատկերացրել: Դրանից հետո մամաս գնաց խանութ, պահած տեղից մի քանի բան է բերել, յոլա ենք գնացել: Հաց ուտելուց հետո անմիջապես գնում էինք պադվալ: Բոլորս նկուղում ենք եղել, ու ոչ մի կերպ չենք կարողացել որեւէ մեկին խաբար անել, որ գան մեզ օգնեն:
«Մենք կոչ ենք անում Ձեզ հրաժարվել կեղծ հավասարություն դնելու ԱՄՆ-ի ներկա խեղաթյուրված քաղաքականությունից: Հետագա հարձակումները եւ տարածաշրջանային անկայունությունը կանխելու հարցում ԱՄՆ-ի ազգային շահերից ելնելով` հորդորում ենք դադարեցնել Ադրբեջանին հատկացվող ռազմական ամբողջ օժանդակությունը, եւ հավատարիմ մնալով ամերիկյան արժեքներին, կոչ անում Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչությանը հատկացնել առաջին օգնություն եւ երկարաժամկետ օժանդակություն»:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ԼՂՀ պաշտպանության բանակի հատուկ ջոկատայիններն ադրբեջանցիներից առգրավել են «Ուրալ» մակնիշի զինվորական ավտոմեքենա։
Հարցին ի պատասխան՝ Լարիսա Ալավերդյանը հայտնեց, որ հայտնի է այս պահի դրությամբ գերիների թիվը, սակայն իրենք չունեն համապատասխան գործընթացն սկսելու պայմանները: Բանն այն է, որ պատկան մարմինները պետք է ՀԿ-ին տրամադրեն անհրաժեշտ տվյալները, որից հետո միայն գործին ընթացք կտրվի»:
ԼՂՀ ՊԲ-ն հրապարակեց 2016թ. ապրիլի 2-ից ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տեղի ունեցած մարտական գործողությունների ժամանակ հանուն հայրենիքի մարտիրոսված զինծառայողների անունները:
Ապրիլի 7-ը Լեռնային Ղարաբաղում զինադադարի հաստատման երրորդ օրն է։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ու Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակն ընդհանուր առմամբ հետևում են կրակի դադարեցման մասին պայմանավորվածությանը, սակայն պարբերաբար հաղորդում են խախտումների մասին։ «Медуза»-ի թղթակից Իլյա Ազարը մեկնել է Ղարաբաղի ամենահյուսիսային և ռմբակոծություններից առավել տուժած երկու գյուղերը՝ Մատաղիս և Թալիշ: Լեռներում այստեղ նախկինի պես՝ հազվադեպ, բայց կրակում […]
ԼՂՀ ՊԲ-ը հաղորդում է, որ հայկական «սպեցնազը» ադրբեջանական Տափկարա-Կոյունլու գյուղի հատվածից առգրավել է բեռնատար «Ուրալ» մակնիշի զինվորական ունեցվածքով բեռնված «H919QQ» համարանիշի մեքենա:
«Ադրբեջանի համար ի՞նչ խնդիր է՝ գնել զենք ոչ թե՝ Ռուսաստանից, ինչը նա անում է, այլ՝ Իսրայելից ու Թուրքիայից: Ուստի ինձ թվում է, որ չպետք է տորպեդահարել այս հանգամանքը, որ վաճառվում է ինչ-որ մեկի զենքը»
Ըստ պարոն Վարդանյանի՝ մենք հիմա կռվում ենք երկաթի կտորների հետ: Ադրբեջանը զենքերի հարթակում ունի հսկայական առավելություն: Յուրաքանչյուր զենք էլ ունի հակազդման միջոցներ, պարզապես պետք է շատ աշխատել:
Մարտակերտի դպրոցը թշնամու հրետակոծությունից հետո:
Ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով ավերված, Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի ծերերը, կանայք եւ երեխաները ժամանավորապես տեղափոխվել են այլ գյուղեր: Տղամարդիկ, սակայն, մնում են գյուղում, ասում են՝ տները կարգի բերելուց հետո ընտանիքներին էլ կվերադարձնեն ու կշարունակեն շենացնել իրենց գյուղը: