«Սերժ Սարգսյանը մի մեծ սխալ է արել». Վովա Վարդանով

«Ներկա պահին մեր պատմական հողերի վրա նստած են Հարավ-Կովկասի թուրքերը, և այդ հողերն ազատագրել է պետք: Մենք շատ լարված հետևում ենք թուրքերի մանր-մունր արտահայտություններին, բայց եկեք մեր անելիքներից խոսենք: Ունենք մարտունակ բանակ, որն արդիական զենքերի չնչին քանակ ձեռք բերեց ռուսներից: Բայց մենք ունենք մի սխալ պահվածք. մտել ենք անկյուն, պաշտպանվում ենք, ու կողքից անընդհատ հարվածում են: Սարսափելի սխալ է՝ թողնել, որ հակառակորդն ինքը որոշի՝ երբ խփի, երբ չխփի: Ո՛չ, մենք պետք է նախահարձակ լինենք, պետք է մեր բանակը դաստիարակենք հայկական հողերն ազատագրելու վրա, սկզբից՝ հյուսիսում, հետո՝ հարավում: Այդ տիպի բանակ ունենալու դեպքում ոչ ոք ռիսկ չի անի մեզ վրա հարձակվել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նման տեսակետ հայտնեց առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հիմնադիր հրամանատար Վովա Վարդանովը:

Նրա խոսքով՝ հայկական կողմը չպետք է նախաձեռնությունը թողնի թուրքերին. «Սերժ Սարգսյանը մի մեծ սխալ է արել, երբ ասել է, թե գնդակը հակառակորդի դաշտում է, թող հիմա նա մտածի: Պատերազմի մեջ ենք, մենամարտում ենք Ադրբեջանի հետ, ու թողնել, որ նա որոշի՝ իմ ոտքի՞ն կխփի, թե՞ գլխին ու ես կպատասխանեմ՝ սխալ է: Պետք է այնպիսի հարվածներ հասցնենք, որ հակառակորդի մտքով էլ չանցնի մեզ խփել: Գոնե ռազմական գործերում չպետք է դրանով ղեկավարվենք, որ պաս ենք տվել հակառակորդին: Ֆուտբոլում էլ է սխալ գնդակը պաս տալ հակառակորդին, պետք է քո ձեռքում պահես: Նույնը՝ այստեղ. եթե նախաձեռնությունը քո ձեռքում ես պահում ու թեկուզ առաջընթաց չես ունենում, հաջորդ անգամ քեզ ավելի թանկ են գնահատում ու նման բաներ չեն անում»:

Նա նկատեց, որ ապրիլյան դեպքերի ժամանակ գրեթե բոլոր ուղղություններով հարձակումներ եղան, բացի Շահումյանի շրջանից և Եղնիկներից, ինչը, ըստ նրա՝ պայմանավորված է նրանով, որ նշված տարածքներում հայկական կողմն այնքան ճիշտ է վարվել, որ հակառակորդը վախեցել է որևէ քայլի դիմել: «Միայն ռազմական գործում մեր նախաձեռնող քաղաքականությունը կբերի նրան, որ Ալիևի խոսակցությունները մեր բնակչությանը չեն հետաքրքրի: Պետք է միշտ ծվծվացնես Հարավային Կովկասի թուրքերին»,- նկատեց նա:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս