
Բակո Սահակյանը հանդիպել է ԼՂՀ Կոմունիստական կուսակցության ներկայացուցիչների հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 5-ին Սահմանադրական բարեփոխումների նախագծի քննարկման շրջանակներում հանդիպում է ունեցել ԼՂՀ Կոմունիստական կուսակցության ներկայացուցիչների հետ:
Քննարկվել են սահմանադրական բարեփոխումներին եւ նոր Սահմանադրության նախագծի տարբեր դրույթներին վերաբերող հարցեր: