«Ղարաբաղի շուրջ բովանդակային քննարկումներն այս պահին անհնար են»,-այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց ռուսական Վալդայ վերլուծական ակումբի անդամ, ռուս վերլուծաբան Ֆյոդոր Լուկյանովն` անդրադառնալով հունիսին կայանալիք Սարգսյան-Ալիև հանդիպման հնարավոր արդյունքներին։
«Մենք շատ մտերիմ էինք, հաճախ էինք խոսում հեռախոսով, երբ բանակում էր: Միշտ հարցնում էր Շուշանից: Մի օր էլ խաբեցի, թե Շուշանն ընկեր ունի: Ոնց էր հուզվել: Մեկ շաբաթ ամեն օր զանգեց ու հարցրեց` ճիշտ եմ ասում, թե խաբում եմ: Երբ խոստովանեցի, որ կատակ եմ արել, թեթևացած շունչ քաշեց ու ասաց` Շուշանն ինձ է սպասում, չի կարող ընկեր ունենալ»:
Մի խնդիր ունեինք՝ խոցել հարձակվող հակառակորդի ստորաբաժանումները: Պատճառեցինք կենդանի ուժի զգալի կորուստ, նաեւ շարքից հանեցինք հրետանային միջոցներ, խոցեցինք դիրքեր, ինչն էլ մարտի հետագա ընթացքը բեկեց հօգուտ մեզ: Նաեւ տանկային ստորաբաժանումների գրագետ գործողությունների արդյունքում ձախողվեցին հակառակորդի գերազանցող ուժերի հարձակումը եւ առաջխաղացումը:
Ինչպես հունիսի 4-ի լույս 5-ի գիշերը, այնպես էլ օրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրությունը հիմնականում հանգիստ է:
«Զանգեց, ասաց, որ Ղարաբաղ են տանում, բայց հետո ասաց՝ չեն տանում, տանում են Վարդենիս: Գիշերը ուշ ժամի զանգեց, ասաց՝ Մե՛ր, զանգի՛ր, թող ռոումինգ միացնեն: Ասացի՝ եթե դու Վարդենիսում ես, ի՞նչ կարիք կա ռոումինգի: Ասաց՝ լավ, Մե՛ր, էլ չեմ կարող խոսել: Հետո անհասանելի դարձավ…»:
«Արցախից արտահանվում է հիմնականում վերամշակված գյուղմթերք, գործում են մի քանի գործարաններ: Նույն ոլորտում էլ նախատեսում ենք ներդրումներ ներգրավել»,-ասաց Մխիթարյանը:
Օրերս ԼՂՀ Մարտակերտի զորամասերից մեկի շրջակայքում զինվորները հսկա օձ են բռնել:
Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունը հայտարարություն է տարածել` հերքելով ԼՂ հակամարտության վերաբերյալ Բաքվում ԻԻՀ դեսպանին վերագրված հայտարարությունները, որոնք տարածել են ադրբեջանական լրատվամիջոցները:
Հունիսի 3-ի լույս 4-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական անդորր:
Նախօրեին ԼՂՀ ոստիկանության պետի տեղակալ-շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Բորիս Ենգիբարյանը օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել ԼՂՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության ծառայողների հետ։
Աշխարհը պետք է առերեսվի պատմական իրողության հետ և ճանաչի Հայոց ցեղասպանությունը, նաև չպետք է սպասի, որ անցնի 1 դար և հենց հիմա պետք է արձագանքի այն ամենին, ինչ տեղի է ունենում Արցախում:
Հայտնի ռուս երգիչ, «Чай вдвоем» խմբի նախկին անդամ Ստանիսլավ Կոստյուշկինը ներողություն է խնդրել Ադրբեջանի կառավարությունից և ժողովրդից՝ Հայաստանի կողմից «օկուպացված» Լեռնային Ղարաբաղ «անօրինական» այցելելու համար, և խնդրել է իրեն հեռացնել Ադրբեջանի «սև ցուցակից»: krpress.ru-ն, հղում անելով ադրբեջանական ԶԼՄ-ներին, գրում է, որ Կոստյուշկինն իր հայտարարության մեջ նշել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու այդ երկրի օրենքներն այսուհետ […]
Հունիսի 4-ին Արցախում կդիտվի փոփոխական ամպամածություն, առավելապես օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը շնորհակալական նամակ է ուղղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության խորհրդարանական օմբուդսմեն, Բունդեսթագի Հանրագրերի կոմիտեի նախագահ Քերսթն Շտայնկեին: Օմբուդսմենը երախտագիտություն է հայտնել Գերմանիայի ժողովրդին՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 3-ին ընդունել է ԱՄՆ-ից եւ ՀՀ-ից ժամանած մի խումբ հայ բարերարների:
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հունիսի 2-ին Ժնևում հանդիպել է շվեյցարահայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների՝ նրանց ներկայացնելով ընթացիկ տնտեսական և ռազմաքաղաքական իրադրությունն Արցախում և պատասխանելով ներկաներին հետաքրքրող մի շարք հարցերի:
«Այսօր իմ երկրում կա լրջագույն մի հարց, որի վերաբերյալ մենք ուղղակի պարտավոր ենք այստեղ խոսել բաց եւ անկեղծ: Դա Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքն է, զենք, որն Ալիեւն օգտագործեց ապրիլյան պատերազմում՝ սպանելով զինվորների եւ խաղաղ բնակիչների», – իր ելույթում նշել է Նաիրա Զոհրաբյանը` անհասկանալի համարելով ռուս որոշ գործընկերների այն բացատրությունները, թե Ադրբեջանը, միեւնույն է, կարող էր նույն այդ զենքը ձեռք բերել եթե ոչ Ռուսաստանից, ապա Իսրայելից, Թուրքիայից կամ մեկ այլ երկրից:
Հունիսի 2-ի լույս 3-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է համեմատաբար հանգիստ իրադրություն:
«Խաղաղ հարևանությունը գուցե ոչ ամեն ինչ է, բայց առանց դրա ամեն ինչ ոչինչ է։ Սա առաջարկում է երկրին համապատասխանող առանձնահատկությունների սահմանում»։
«Մինչև վերջին պահը կառչած էինք այդ հույսի նշույլից, որ մեր երեխան ողջ է։ Չէինք ուզում հավատալ։ Մտածում էինք՝ ինչ վիճակում էլ լինի, մեր երեխան ողջ կմնա։ Սկզբում Ջեբրաիլի մասին չէին ասում»։
«Վարշավայում լուրջ որոշուներ են կայացվելու»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց կովկասյան և Կենտրոնական Ասիայի անվտանգությամբ, հետսովետական երկրներում էներգետիկ հիմնահարցերով զբաղվող, Լոնդոնի «Քինգզ» քոլեջի դոկտոր Թրեյսի Ջերմանը՝ անդրադառնալով Վարշավայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովի օրակարգին ու Հայաստանի մասնակցության ձևաչափին։
«Բանակցությունները միայն Հայաստանի ցանկությամբ չեն ընթանում: Եթե այդպես լիներ, ղարաբաղյան կողմը լիարժեք մասնակից կլիներ բանակցություններին»:
«Պատերազմը լավ հնարավորություն ստեղծեց մեզ համար՝ բարեկամներին և հակառակորդներին ճանաչելու, և այստեղից լուրջ հետևություններ պետք է անել, եթե չենք ուզում նախկինում ձեռք բերած հաղթանակները կորցնել»,- ասում է Արամ Սարգսյանը:
«Ինքը լավ գիտի, որ պատերազմը մինչև այսօր չի վերջացել, հիմա էլ է շարունակվում և իր օրոք էլ էր շարունակվում,- ասել է Արկադի Կարապետյանը,-դիվերսիոն գործողությունների ժամանակ հրետանի կամ տանկ չեն օգտագործում»:
Հունիսի 2-ին` ժամը 09:15-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1997թ. ծնված Խորեն Դերենիկի Հարությունյանը
«Եկեք արձանագրենք, որ Ադրբեջանի կողմից օկուպացված են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտունու, Մարտակերտի շրջանի շատ ավելի մեծ տարածքներ, և ուշ թե շուտ այդ տարածքները վերադարձվելու են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը»:
Հունիսի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրությունն, ընդհանուր առմամբ, հանգիստ է եղել:
«ԵԱՀԿ Մինսկի խմբին այլընտրանք չկա, քանի որ դա ներառում է ինչպես՝ ՌԴ-ին, այնպես էլ՝ ԱՄՆ-ին բանակցային սեղանին։ Միևնույն ժամանակ ԵՄ-ն համաձայնեցնում է իր գործունեությունը ՆԱՏՕ-ի և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հետ։ Տարիների ընթացքում դիվանագիտական մեխանիզմներն ու գործընթացներն այնպես են զարգացել, որ փորձը՝ ստեղծել տարածաշրջանային միջավայր, որի շրջանակում կլինի կարգավորման գործընթաց, հաջողության ավելի մեծ հնարավորություններ կունենա»,- ասել է նա։
Թ. Պողոսյանն ի պատասխան՝ շնորհակալություն հայտնեց ադրբեջանցի պատգամավորներին իրենց ելույթների համար. «Որովհետև իրենք իրենց ելույթներում ինձ տվեցին զգալ այն, որ ես ասում էի՝ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ադրբեջանական բանակի մռութներին լավ հարվածել է: Մի կողմից ասում են՝ մենք հարուստ ենք, ամեն ինչ ունենք, մյուս կողմից ասում են՝ Ռուսաստանը պետք է ճնշի Հայաստանին, իսկ ի՛նչ է՝ դուք չե՞ք կարողանում ճնշում գործադրել Հայաստանի վրա, պետք է Ռուսաստա՞նը ճնշի: Այստեղից հասկանում ենք՝ ով է հաղթել, ով՝ ոչ»:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 1-ին այցելել է Մարտունու շրջանի Գիշի գյուղ եւ ներկա գտնվել «Հայկական գյուղերի զարգացման հիմնադրամ»-ի կողմից կապիտալ վերանորոգված մանկապարտեզի բացման հանդիսավոր արարողությանը: