Բաժիններ՝

Շտայնմայերը ԼՂ հակամարտության կարգավորումը տեսնում է քաղաքական ճանապարհով

ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը լիակատար աջակցություն է հայտնել Մինսկի խմբի գործընթացին: Այս մասին Շտայնմայերը խոսել է Համգուրբում ԵԱՀԿ անդա մ երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպմանը:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում հրադադարի ռեժիմը պետք է լինի անխախտ, անհրաժեշտ է սկսել իրական բանակցություններ քաղաքական կարգավորման շուրջ: Լիակատար աջակցություն ենք ցուցաբերում Մինսկի խմբին»,- հայտարարել է նա:

ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը հյուրընկալել է Գերմանիան, որը 2016թ. նախագահում էր կառույցում: 2017թ. նախագահությունը կանցնի Ավստրիային:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031