
Բակո Սահակյանը հանդիպել է Հայրենական մեծ պատերազմի եւ աշխատանքի վետերանների ու Արցախի հանրապետական կուսակցության ներկայացուցիչների հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 7-ին Սահմանադրական բարեփոխումների նախագծի քննարկման շրջանակներում հանդիպումներ է ունեցել Հայրենական մեծ պատերազմի եւ աշխատանքի վետերանների ու Արցախի հանրապետական կուսակցության ներկայացուցիչների հետ:
Քննարկվել է սահմանադրական բարեփոխումներին վերաբերող հարցերի լայն շրջանակ: