Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից շարունակվում է ինտենսիվորեն խախտվել հրադադարի պահպանման ռեժիմը:
Դեկտեմբերի 7-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքական իշխանության հետ Ստեփանակերտի հուշահամալիր են այցելել և երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին ծաղիկներ են խոնարհել բանակի բարձրաստիճան զինվորականները՝ ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի գլխավորությամբ:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը դեկտեմբերի 6-ին աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ։
Այսօր Սպիտակի աղետալի երկրաշարժի 27-րդ տարելիցի կապակցությամբ Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր են այցելել բազմաթիվ քաղաքացիներ՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելու Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին:
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 5-ին այցելել է հանրապետության հյուսիսային հատվածում տեղակայված Պաշտպանության բանակի մի շարք զորամասեր:
Հակառակորդը շարունակում է ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային և ականանետային զինատեսակներ:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարում է տվյալ հրապարակման՝ իրականության հետ ոչ մի կապ չունենալու մասին: Գնդապետ Ջալալ Հարությունյանն իր աշխատասենյակում է և հաջողությամբ կատարում է իր առջև դրված խնդիրները: Ուղղակի ադրբեջանական քարոզիչները դեռևս գտնվում են “Հազար ու մի գիշեր” հեքիաթի ազդեցության տակ և հերթական անգամ փորձում են ցանկալին ներկայացնել իրականության փոխարեն:
Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է «Փաստաբանության մասին» ԼՂՀ oրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» ԼՂՀ oրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ԼՂՀ oրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ԼՂՀ oրենքում փոփոխություն կատարելու մասին» փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքները։
Դեկտեմբերի 4-ին ժամը 04:30-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Թալիշ) ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է հետախուզադիվերսիոն ներթափանցման հերթական փորձ:
Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
Արդյո՞ք տեղական ալյուրի որակը համապատասխանում է հացաթխման անհրաժեշտ չափանիշներին, ալյուրի ներկրման արգելքի վերաբերյալ ԼՂՀ կառավարության որոշումը ի՞նչ է փոխել տեղական արտադրողների համար:
Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը՝ խիստ անհրաժեշտության դեպքում դիմելով պատժիչ գործողությունների:
Դեկտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Ասկերանի ուղղությամբ:
Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և անհրաժեշտ քայլեր ձեռնարկում մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 30-ին շնորհավորական ուղերձ է հղել Ոստիկանության ծառայողի օրվա կապակցությամբ:
Նոյեմբերի 28-ին ԼՂՀ մշակույթի և երիտասարդության պալատում տեղի է ունեցել ծառայողական խորհրդակցություն՝ նվիրված 2015թ. ամառային զորակոչի արդյունքների ամփոփմանը և 2015թ. ձմեռային զորակոչի խնդիրների քննարկմանը:
ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանն առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
ԼՂՀ գյուղատնտեսության նախարար Արամ Մխոյանը Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար Վլադիկ Խաչատրյանի հետ միասին նախօրեին այցելել է շրջանի Հաթերք համայնք:
Նոյեմբերի 26-ին և լույս 27-ի գիշերը հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտումները անհամեմատ նվազել են
Մենք ամեն տարի նշում ենք այս տոնը ու կարեւորում ձեր չափազանց պատասխանատու եւ պահանջված աշխատանքը մեր երկրի կյանքում ու Արցախի պետականաշինության գործընթացում:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 26-ին ընդունել է ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ-զինվորական դատախազ Արտակ Հարությունյանին:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 25-ին ստորագրել է հրամանագիր պարգեւատրելու մասին:
Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ իրադրությանը և վստահորեն իրականացնում իրենց առջև դրված մարտական խնդիրը:
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 23-ին այցելել է Լոս Անջելեսում գործող հայկական վարժարաններ, ինչպես նաև հանդիպում է ունեցել մի խումբ բարերարների հետ:
Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 24-ին ստորագրել է հրամանագիր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչում շնորհելու մասին:
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը նոյեմբերի 24-ին անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն՝ ԱԺ փոխնախագահի, մշտական հանձնաժողովների նախագահների, նրանց տեղակալների ու աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ:
Նոյեմբերի 23-ին և լույս 24-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 60 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 800 կրակոց:
Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 23-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ կրթագիտական համակարգի զարգացման գործում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար եւ հիմնադրման 50-ամյակի կապակցությամբ Երեւանի պետական համալսարանին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցը պարգեւատրվել է «Երախտագիտություն» մեդալով: