Անցած գիշեր ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան հատվածի երեք ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ:
ԿԽՄԿ-ն, իր մանդատի համաձայն, կանոնավոր կերպով այցելում է երկու կալանավորված ադրբեջանցիներին։
Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 17-ին ստորագրել է հրամանագրեր, համաձայն որոնց` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում իրականացրած նշանակալի բարեգործության համար «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական հիմնադրամի պատվավոր նախագահ, բարերար Գաբրիել Չենբերջյանը:
ՊԲ առաջապահ զորամասերը վստահորեն տիրապետում են օպերատիվ իրադրությանը և անհրաժեշտության դեպքում դիմում պատժիչ գործողությունների:
Որպես աշխարհի ամենահզոր բարի ուժ, Ամերիկան իմ կարծիքով, պետք է Լեռնային Ղարաբաղի ժողովրդին երաշխավորի, որ խնդիրը կարգավորվելու է խաղաղ եւ համապարփակ՝ Ղարաբաղի ինքնիշխանությունը հարգելով:
«Եթե նախկինում պարզ էր, թե ով ում դաշնակիցն է, ապա այժմ Ադրբեջանն ու նրա դաշնակիցներն այլ ուղղությամբ են ընթանում, եւ դրանց ռազմավարական շահերը աշխարհքաղաքական հակասությունների մեջ են», – նշում է վերլուծաբանը:
Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 16-ին ստորագրել է հրամանագրեր «Վաչագան Բարեպաշտ» մեդալով պարգեւատրելու մասին:
ՊԲ առաջապահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդի նախահարձակ գործողություններին և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:
Լեռնային Ղարաբաղի խաղաղ բանակցություններում առաջընթաց գրանցելու համար անհրաժեշտ է, որ Միացյալ Նահանգները ավելի մեծ դեր խաղա բանակցային գարծընթացում, «Ամերիկայի Ձայն»-ի հայկական ծառայությանն ասել է Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհրդի ավագ վերլուծաբան Սթիվեն Բլանքը:
Երեկ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական անգամ ապատեղեկատվություն էր տարածել, թե իբր ոչնչացվել է հայերի կրակակետ, ինչի արդյունքում երեք հայ զինծառայող է զոհվել:
Դեկտեմբերի 8-14-ը ընկած ժամանակահատվածում ԼՂՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (ՍԱՊԾ) տեսուչների կողմից իրականացվել են օպերատիվ դիտարկումներ 38 տնտեսավարող սուբյեկտներում:
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը՝ անհրաժեշտության դեպքում դիմելով պատժիչ գործողությունների:
Հաստատված ժամանակացույցի համապատասխան՝ Արցախում դեկտեմբերի 9-ին ավարտվել են մարդահամարի աշխատանքները։
Դեկտեմբերի 8-ին, կրակի դադարեցման մասին համաձայնագրի ստորագրումից ի վեր առաջին անգամ, ադրբեջանական զինուժը տանկից արկակոծման է ենթարկել ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերը:
Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 12-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Կարեն Գրիգորյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդա
Հակառակորդի կողմից դիպուկահար հրացանից արձակված կրակոցից դեկտեմբերի 11-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1995թ. ծնված Կարեն Արմենի Գրիգորյանը:
Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 11-ին ստորագրել է հրամանագիր:
Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 11-ին ստորագրել է հրամանագիր :
Հակառակորդը շարունակում է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը՝ օգտագործելով զենիթային կայանքներ և տարբեր տրամաչափի ականանետեր:
Դեկտեմբերի 11-ին` ժամը 08:50-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1994թ. ծնված Վարդան Արթուրի Վարդանյանը:
Հակառակորդը շարունակում է առաջնային գծի ողջ երկայնքով ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:
«Հայերը չպետք է հույսը դնեն Ռուսաստանի կամ այլ երկրի վրա, ունեն տանկեր, ուղղաթիռներ, ինքնաթիռներ, բանակ, ուժ, կամք, պաշտպանություն և ուրեմն պետք է պատասխանեն: Ինչո՞ւ են լռում, ինչո՞ւ չեն գործում: Հայկական կողմը պետք է վճռական որոշումներ կայացնի: Ներկայումս կան բոլոր նախապայմանները դա անելու համար»:
Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեի եւ Սահմանադրության օրվա առթիվ:
Վաշինգտոնը կոչ է անում ղարաբաղյան հակամարտության կողմերին խուսափել բռնություններից, հայտարարել է Միացյալ Նահանգների Պետքարտուղարության խոսնակ Ջոն Քըրբին` «Ամերիկայի Ձայն»-ի հայկական ծառայության խնդրանքով մեկնաբանելով վերջին ժամանակներում հաճախակի դարձած հրադադարի խախտումները:
Միացյալ Նահանգները պետք է երաշխավորի Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորումը, հայտարարեցին ԱՄՆ-ի մի շարք կոնգրեսականներ, ելույթ ունենալով Կոնգրեսի շենքում, որտեղ անց էր կացվում Լեռնային Ղարաբաղի անկախության տարեդարձին նվիրված միջոցառում:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 9-ին այցելել է «Ազատ Արցախ» օհանրապետական թերթի խմբագրության նոր գրասենյակ, հանդիպել թերթի ղեկավար կազմի հետ, շրջել աշխատասենյակներում եւ ծանոթացել ավարտման փուլում գտնվող աշխատանքներին:
Դեկտեմբերի 8-ին աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը հանդիպումներ է ունեցել Ամերիկայի հայկական համագումարի և ԱՄՆ Հայ Դատի հանձնախմբի ներկայացուցիչների հետ։
Իրադրությունն առաջնագծում շարունակում է մնալ լարված: Հակառակորդն առաջին անգամ հրասայլից /տանկ/ արկակոծման է ենթարկել ՊԲ հարավային ուղղությամբ տեղակակայված մարտական դիրքերը:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը իրազեկում է, որ ադրբեջանական բանակի գնդապետի հայտարարություններն իրականության հետ ոչ մի կապ չունեն: Դրանք նրա հիվանդագին երևակայության վառ արգասիքն են և էժանագին քարոզչական հնարք: Պաշտպանության բանակը միշտ էլ աշխատել է թափանցիկ գործելաոճով և պարբերաբար տեղեկատվություն է տրամադրել առաջնային գծում տիրող իրադրության և դրա հետ կապված զարգացումների վերաբերյալ: