
Արցախում վթարից տուժածները տեղափոխվել են հիվանդանոց

Սեպտեմբերի 17-ին ժամը 20:10-ի սահմաններում Ստեփանակերտ-Վանք ավտոճանապարհի 40-րդ կիլոմետրին Մարտակերտի շրջանի Վանք գյուղի բնակիչ 1994թ. ծնված Ս. Հ-ն, վարելով «Մերսեդես-Բենց C-180» ավտոմեքենան, դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել նույն շրջանի Առաջաձոր գյուղի բնակիչ 1991թ. Գ. Դ-ի վարած «Մերսեդես-Բենց C-180» ավտոմեքենային, ինչի հետևանքով վերջինիս ուղևորներ` Ծմակահող գյուղի բնակիչներ 1996թ. ծնված Ա. Ե-ն և 1996թ. ծնված Ա. Ա-ն ստացած մարմնական վնասվածքներով դիմել են «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ: