«Նալբանդյանը ո՞նց հող կտա. Չի կարա տենց բան լինի». Մանվել Գրիգորյան

Հայաստան-Սփյուռք համաժողովի ժամանակ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի՝ հողերը վերադարձնելու մասին հայտարարությունը, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը բոլորովին այլ կերպ է հասկացել: Նրա կարծիքով՝ նախարար Նալբանդյանը խոսում էր ոչ թե հողեր հանձնելու, այլ՝ նոր գրավվելիք տարածքների մասին։

«Հո խոսալով չի։ Դուք էլ ասեք՝ սաղ Ադրբեջանն ենք վերցնում։ Նալբանդյանը նկատի ուներ, որ թազա տարածք վերցնենք, նոր էն վախտ կմտածենք։ Նալբանդյանը ո՞նց հող կտա։ Չի կարա տենց բան լինի։ Ո՛չ հող կտա, ո՛չ էլ մտադիր ա։ Հո իրա տալով չի, դա ժողովրդի հողն ա։ Դուք լսեցիք նախագահի կտրուկ խոսքը աշխարհի առաջ։ Ստից բաներ մի՛ «պշկորեք»։ Էսօր լավ օր ա, իրար լավ բաներ ասեք։ Մայրերին ողջունեք, այ սրանց»,- ասաց Մ. Գրիգորյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930