
Բակո Սահակյանն ընդունել է բարերար Ալեք Բաղդասարյանին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 25-ին ընդունել է բարերար Ալեք Բաղդասարյանին: Հանդիպմանը քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր: Նախագահը երախտագիտություն է հայտնել բարերարին Արցախին մշտապես սատարելու եւ մեր երկրի զարգացման գործում ակտիվ մասնակցություն ունենալու համար: