«Ես հենց առաջին օրն եմ ասել, այդ սկզբունքով ու ծրագրով տնտեսական հեղափոխություն չի կարող լինել, դրա համար անհրաժեշտ է առողջացման ծրագիր: Մարդիկ ինչ ունեն՝ բանկերում վարկի տակ է, գոնե պետք է աշխատեն այդ ամենը վերադարձնեն մարդկանց, որ զգան հեղափոխություն է եղել, ծրագիր կա: Գարուն է գալիս, մի հատ տեսեք՝ գյուղատնտեսության մեջ ինչ է լինում, տրանսպորտը տրամադրեմ, գնացեք գյուղեր՝ մարդիկ ո՛չ սերմ ունեն, ո՛չ մեխանիզացիա կա: Մարդն այսօր ուզում է, որ մութը ընկնի ու էլ լույսը չբացվի, որ հանկարծ առավոտյան խնդիրներ չունենա: Կարող է տնտեսական աճ կա, բայց այդ աճը չի ազդել մարդու առօրյայի, ապրելակերպի, վարկերի փակման վրա»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Գագիկ Ծառուկյանը:
Նիկոլ Փաշինյանը հայտարարել է այս տարի 8-9 տոկոս տնտեսական աճ ապահովելու մտադրությունների մասին։ Թեև մասնագետները դրա համար բավարար հիմքեր չեն տեսնում, այնուհանդերձ բարձր տնտեսական աճ ապահովելու մեկնարկը տրված է։
Մեծ տեմպով ավելանում են հատկապես ոչ ռեզիդենտների կողմից ներդրված ավանդները։ Այդ երևույթը նկատվեց անմիջապես իշխանափոխությունից հետո։ Այն ժամանակ դա պայմանավորվեց արտաքին կապիտալի կողմից Հայաստանի տնտեսության նկատմամբ ձևավորված ռիսկերով, ի հայտ եկած անորոշություններով ու սպասումներով։