1000 խոշոր հարկ վճարողները հայտնի են
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ հարկային մարմնի կողմից հրապարակվել է 2021 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի վերաբերյալ տեղեկատվությունը:
1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2021թ. 12 ամիսների ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 1 տրիլիոն 206 մլրդ դրամ: Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 989 մլրդ 980 մլն դրամ, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 216 մլրդ 881 մլն դրամ։
1000 խոշոր հարկ վճարողների վերաբերյալ ցանկերը հասանելի են ՊԵԿ պաշտոնական կայքի «Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր» բաժնում:
Ցանկը հրապարակվել է հիմք ընդունելով ներկայումս գործող ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված չափորոշիչները, մասնավորապես` ցանկում ներառվել են պետական և համայնքային կառավարչական հիմնարկները:
1. «ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏ»
2. «ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ»
3. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ»
4. «ԳՐԱՆԴ ՏՈԲԱԿՈ»
5. «ԳԵՈՊՐՈՄԱՅՆԻՆԳ ԳՈԼԴ»
6. «ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ ՄԱՍԻՍ ՏԱԲԱԿ»
7. «ՍԻՓԻԷՍ ՕԻԼ»
8. «ՄՏՍ ՀԱՅԱՍՏԱՆ»
9. «ՖԼԵՇ»
10. «ԹԵՂՈՒՏ»
11. «ՋԵՅ ԹԻ ԱՅ ԱՐՄԵՆԻԱ»
12. «ՖԻԼԻՊ ՄՈՐՐԻՍ ԱՐՄԵՆԻԱ»
13. «ՅՈՒՔՈՄ»
14. «ԱԼԵՔՍ ԷՆԴ ՀՈԼԴԻՆԳ»
15. «ՄԱՔՍ ՕԻԼ»
16. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ»
17. ԱՄԵՐԻԱԲԱՆԿ
18. «ՍՈՖԹ ԿՈՆՍՏՐԱԿՏ»
19. «ՍԻԹԻ»
20. «ՏԵԼԵԿՈՄ ԱՐՄԵՆԻԱ»
Ամբողջական ցանկը՝ այստեղ․