Սիրուշոն երաժշտասերների դատին է հանձնել «Nothing Matters» անգլերեն երգը, որի հիման վրա նկարահանված հոլովակն արդեն համացանցում է:
Ամերիկյան Մասաչուսեթս նահանգի Սաութ-Հէնդլի քաղաքի բնակիչը ընթրիքի համար պիցցա է պատվիրել և դարձել միլիոնատեր:
Հոլիվուդյան դերասանուհի Ջենիֆեր Լոպեսն ու նախկին բեյսբոլիստ Ալեքս Ռոդրիգեսը, ամենայն հավանականությամբ, բաժանվել են, հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը և հավելում, որ զույգն այս տեղեկությունը չի հաստատել։
Keeping Up With the Kardashians իրապատում շոուի հայազգի աստղ Քորթնի Քարդաշյանը հաստատել է լուրերը Blink-182 թմբկահար Թրեվիս Բարկերի հետ հարաբերությունների մասին ՝ Instagram-ում տեղադրելով ռոմանտիկ լուսանկար:
Ռոնալդուն չի կենտրոնանում մի բանի վրա, այլ միլիոններ է ներդնում տարբեր ոլորտներում, և սա խելամիտ է թվում:
Ձեզ սպասում է «Թղթե տան» հեղինակի նախագիծը, սթենդափ կատակերգուի պատմությունը և «Ռիկի և Մորտիի» շարունակությունը:
Փարիզյան Château de Versailles-ում օրեր առաջ տեղի է ունեցել Dior նոր՝ աշուն-ձմեռ հավաքածուի ցուցադրությունը, որը ստեղծվել է Մարիա Գրացիա Կյուրիի ղեկավարությամբ:
Մանկությունը կյանքի ամենաանհոգ ու երջանիկ ժամանակն է, երբ կարող ես անվերջ խաղալ, զվարճանալ, ուրախանալ, զարմանալ ու ոչնչից չանհանգստանալ:
Մենք արդեն երկար ժամանակ է՝ չենք տեսել Քեթի Հոլմսին կարմիր գորգի վրա, բայց նրա փողոցային կերպարները այնքան անթերի են, որ հիանալի կերպով լրացնում են աշխարհիկ իրադարձությունների պակասը:
Գարունը հրաշալի առիթ է զգեստապահարանը վերջապես թարմացնելու և այն վառ աքսեսուարներով համալրելու համար:
Հարսանեկան զգեստի կյանքը կարճ է. մեկ անգամ կրեցիր, այնուհետև կախեցիր զգեստապահարանի հեռավոր անկյունում՝ փոշոտվելու:
2020 թվականը բոլոր հնարավոր ձևերով փորձարկեց աշխարհի տոկունությունը: Հասարակությունը շարունակում է լարված մնալ, ուստի Elle.ru-ն առաջարկում է փորձարկել 2021 թվականի գարուն-ամառ սեզոնի գլխավոր բյութի-միտումները:
Չնայած այսօր կան մարդկանց արտաքին գրավչությունը որոշելու տարբեր ալգորիթմներ, մեզնից յուրաքանչյուրն ունի գեղեցիկի մասին իր պատկերացումը:
Հայտնի ամերիկացի դերասանուհի և երգչուհի Ջենիֆեր Լոպեսը ընտանեկան հուզիչ կադրեր է հրապարակել իր երկվորյակների՝ Մաքսի և Էմմայի ծննդյան օրվա առթիվ: Լոպեսը Instagram- ի իր էջում երեխաների հետ տեսանյութ է տեղադրել:
«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն գնել է հազվագյուտ ավտոմեքենա՝ Bugatti Centodieci: Նրանից բացի, աշխարհում նման մեքենա կունենան ևս 9 մարդ:
«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է հայ գրողների գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ փետրվարի վաճառքի տվյալների:
Tesla-ն և SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկը ուրախացրել է երկրպագուներին իր սիրելի Գրայմսի և գրեթե մեկ տարեկան որդու հետ լուսանկարով:
Ամերիկացի երգչուհի, դերասանուհի, մոդելյոր, պրոդյուսեր և գործարար Ջենիֆեր Լոպեսը ներկայացրել է կոշիկների նոր գարնանային հավաքածու, որը վաճառվելու է բացառապես Designer Shoe Warehouse խանութներում և DSW.com-ում:
Հեռուստաաստղ եւ ձեռնարկատեր Քիմ Քարդաշյանը կարկուտը շփոթել է ձյան հետ ու համացանցում կատակների օբյեկտ դարձել։ Հրապարակումն արվել է նրա Instagram-ի Stories բաժնում։
Ուորեն Բաֆետի կապիտալը հասել է 100,3 միլիարդ դոլարի նրան պատկանող Berkshire Hathaway հոլդինգային ընկերության բաժնետոմսերի կտրուկ աճի շնորհիվ, հետեւում է Forbes հանդեսի վարկանիշի՝ մարտի 11-ին հրապարակված տվյալներից, որը նորացվում է իրական ժամանակի ռեժիմով։
Ռեփեր և դիզայներ Քանյե Ուեսթի սեփական ապրանքանիշի` Yeezy- ի կոշիկների նոր զույգը մեկ րոպեի ընթացքում սպառվել է: Այս մասին հայտնում է Page Six- ը:
Իվետա Մուկուչյանը երկրպագուներին է ներկայացրել «Կենացդ խմեմ» երգի տեսահոլովակը, որն արդեն համացանցում է:
Amazon ընկերության հիմնադիր Ջեֆ Բեզոսի նախկին կինը՝ մոլորակի ամենահարուստ կանանցից մեկը՝ Մաքքենզի Սկոտն, ամուսնացել է դպրոցի ուսուցչի հետ։ Այս մասին գրում է The Wall Street Journal-ը։
Դիմահարդար Գոհար Ավետիսյանը 25 մլն ռուբլի արժողությամբ Mercedes Gelandewagen մեքենա է նվիրել իր հայրիկին՝ Սմբատին: Գոհարն անակնկալի տեսանյութը տեղադրել է Ինստագրամի իր էջում և գրել.«Սիրելի հա ազանքների մեքենան: Մաղթում եմ, որ յուրաքանչյուր զավակ կարողանա ուրախացնել ծնողներին, երեխաներին և հարազատներին»:
Արամ MP3-ը և Գուրգեն Դաբաղյանը հանդես են եկել համատեղ աշխատանքով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նրանք նորովի մեկնաբանությամբ են ներկայացրել ժողովրդական «Թամզարա» ստեղծագործությունը:
Սասեքսի դուքս, արքայազն Հարրին ու նրա կինը՝ Մեգան Մարքլը, ամերիկացի հաղորդավարուհի Օփրա Ուինֆրիին տված հարցազրույցում հայտնել են երկրորդ երեխայի սեռը։ Նրանց խոսքով՝ իրենք դուստր են ունենալու։
Keeping Up With the Kardashians իրապատում շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանն իր ինստագրամյան էջում լուսանկարներ է հրապարակել և խոսել մարդկանց ֆիզիկական և հոգեկան առողջության վրա ԶԼՄ-ների բացասական ազդեցության մասին, հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը:
Ժյուլի Ֆերերին անտեսում է ուլտրանորաձև տենդենցները. ֆրանսիացի մոդել և Ինստագրամ-ինֆլյուենսեր Ժյուլին բացառապես վստահում է ոճի իր զգացողությանը և ընտրում է հանդերձանքներ, որոնք ստեղծում են նոր թրենդներ:
Netflix հոսքային հարթակը հարցում է անցկացրել իր օգտատերերի շրջանում և պարզել, թե որ դերասաններն են կանանց համար ամենագրավիչները:
Անցյալ տարին ծանր էր նորաձևության աշխարհի համար, հատկապես այն բրենդների համար, որոնք ստեղծում են երեկոյան զգեստներ. կարմիր գորգերի և այլ միջոցառումների բացակայությունը մեծապես ազդել է նրանց աշխատանքի վրա: