Բաժիններ՝

Situationist վրացական բրենդը կրկին մասնակցում է Փարիզի Նորաձևության շաբաթին

Situationist հայտնի վրացական հագուստի բրենդը երրորդ անգամ անընդմեջ մասնակցելու է Փարիզում կազմակերպվող Նորաձեւության շաբաթին։

Նորաձեւության շաբաթը Փարիզում կանցկացվի սեպտեմբերի 27-ից մինչեւ հոկտեմբերի 5-ը:

Ընդամենը շաբաթին կմասնակցի 92 բրենդ, դրանցից 37-ը պլանավորում են ցուցադրություններն անցկացնել առցանց ձեւաչափով: Իր հավաքածուն կներկայացնի նաեւ վրացական ծագմամբ աշխարհահռչակ հայտնի դիզայներ Դեմնա Գվասալիան՝ Balenciaga բրենդի համար:

Այսպիսով՝ դիզայներ Իրակլի Ռուսաձեն իր Situationist բրենդով արդեն երրորդ սեզոնն անընդմեջ իր հավաքածուն սեպտեմբերի 29-ին կներկայցանի նորաձեւության աշխարհում կարեւոր անունների շարքում:

Situationist-ը առաջին անգամ նորաձեւության խոշորագույն եւ կարեւորագույն իրադարձություններից մեկի պաշտոնական օրացույցում է հայտնվել 2020 թվականին:

Այդ ժամանակ դիզայներ Իրակլի Ռուսաձեն անցկացրեց 2021 թվականի գարուն-ամառ իր նոր հավաքածուի ցուցադրությունը: Երկրորդ անգամ, երբ բրենդը ներկայացվեց Փարիզում, տեղի ունեցավ 2021 թվականին, երբ դիզայները ցուցադրեց աշուն-ձմեռ հավաքածուն:

Situationist բրենդն ստեղծվել է դիզայներներ Իրակլի Ռուսաձեի եւ Դավիդ Գիորգաձեի կողմից՝ 2015 թվականին: Նրանց ստեղծագործությունն արդեն գնահատել է ամերիկացի մոդել Բելա Հադիդը, որը քանիցս հանրությանը ներկայացել է Situationist-ի հագուստներով, ինչպես նաեւ Քիմ Քարդաշյանը եւ ուրիշներ, հաղորդել է Sputnik-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս