Բեյոնսեն գրել է սինգլ, որը կարող է «Օսկար»-ի հավակնել
Ամերիկացի երգչուհի եւ դերասանուհի Բեյոնսեն գրել եւ ձայնագրել է “Be Alive” երգը՝ Ուիլ Սմիթի «Ռիչարդ արքան» մոտալուտ դրամայի համար: Այդ մասին հաղորդել է Los Angeles Times-ը:
Հրատարակության տեղեկատվության համաձայն, ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել այս տարվա սկզբին «Թելլուրայդ» կինոփառատոնում (ԱՄՆ): Բեյոնսեի նոր կոմպոզիցիան, որը դեռ չի հրապարակվել, հնչել է ֆինալային մակագրերի ժամանակ, ինչը բոլորի համար դարձել է հաճելի անակնկալ:
Նրա հետ միասին թրեքի վրա աշխատել է երաժիշտ Դրյուս Սքոթը, որն ավելի հայտնի է DIXSON կեղծանվամբ:
Los Angeles Times-ը նշում է, որ Բեյոնսեն մեծ հավանականությամբ կարող է «Օսկար» մրցանակի հավակնել այդ թերքի համար (աստղի համար պարգեւը կդառնա առաջինը) եւ նույնիսկ այն կկատարի 2022 թվականի մրցանակաբաշխության ժամանակ: «Կինոակադեմիայի անդամները ոչ մի դեպքում չեն հրաժարվի Բեյոնսեից “Spirit” երգի («Առյուծ արքա» ֆիլմից) հետ կապված ֆիասկոյից հետո, որն անհայտ պատճառներով «Օսկար» մրցանակի 92-րդ մրցանակաբաշխությանը նույնիսկ անվանակարգ չի ստացել»,-հիշեցրել են հրատարակությունում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: