Ջասթին Բիբերը հաղթել է MTV-ի Video Music Awards մրցանակի «Տարվա կատարող» անվանակարգում
Կանադացի երգիչ Ջասթին Բիբերը հաղթել է MTV-ի Video Music Awards մրցանակի «Տարվա կատարող» անվանակարգում։
«Երաժշտությունը ցնցող հնարավորություն է, որ թույլ է տալիս մեզ բոլորիս միավորել»,- ասել է Բիբերը՝ հանդես գալով պատվավոր արձանիկի հանձնման արարողությանը: Տեսանյութը զետեղված է մրցանակի Twitter-ում: Դրա հետ մեկտեղ երգիչն ուշադրություն է հրավիրել կորոնավիրուսի հետ կապված իրադրությանը եւ շնորհակալություն հայտնել իր կնոջը՝ Հեյլի Բոլդուինին: Բացի Բիբերից, պարգեւին հավակնում էին ամերիկացի երգչուհիներ Արիանա Գրանդեն, Թեյլոր Սվիֆթը, Megan Thee Stallion-ը, Doja Cat-ը եւ Օլիվիա Ռոդրիգոն: MTV-ի տվյալներով՝ Բիբերն ստացել է ամենաշատ անվանակարգերը՝ յոթ:
Կանադացին հաղթել է նաեւ «Լավագույն փոփ-վիդեո» անվանակարգում՝ երգիչ Giveon-ի հետ Peaches երգի համատեղ կատարման համար: Ամենամյա մրցանակը հիմնվել է MTV երաժշտական հեռուստաալիքի կողմից 1984 թվականին՝ որպես Grammy երաժշտական մրցանակի այլընտրանք՝ «Վիդեո» կատեգորիայում: Անվանակարգորդներին որոշում է հատուկ ժյուրին (նրա կազմի մեջ մտնում են պրոդյուսերներ, ձայնագրող ընկերությունների եւ մամուլի ներկայացուցիչներ), մի քանի անվանակարգերում հաղթողին որոշում են հանդիսականները MTV-ի կայքում քվեարկելու ճանապարհով: Հաղթողներին հանձնվում է MTV-ի VMA պարգեւը՝ Լուսնի մարդ արձանիկը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: