
ՌԴ հավաքականի ֆուտբոլիստներ Ալեքսանդր Կոկորինը և Պավել Մամաևը շամպայնի վրա գիշերային ակումբում ծախսել են 250.000 եվրո

Եվ դա չհաշված նարգիլեն և կերակուրը:
Ֆուտբոլիստները հավաքույթ են կազմակերպել Մոնտե Կառլոյում շատ հայտնի Twiga գիշերային ակումբում: Մարզիկները պատվիրել են 500 շիշ «Արման դե Բրինյակ», որի մեկ շշի գինը 500 եվրո է: Ըստ L!FE.ru-ի տեղեկության, շամպայնի ընդհանուր արժեքը կամզել է 250 հազար եվրո (17.7 մլն ռուբլի):
Ռուսաստանի հավաքականը ձախողվեց Եվրո-2016-ում՝ գրավելով խմբում վերջին տեղը:
Եվրո-2016-ում Կոկորինը և Մամաևը չեն խփել ոչ մի գոլ և չեն կատարել ոչ մի գոլային փոխանցում:
https://www.youtube.com/watch?v=rqdBrDr41e8
Պատրաստեց Անի Գաբուզյանը