«Փողը չի գնի քեզ համար երջանկություն, բայց կգնի զբոսանավ, ինչով դու կուղևորվես երջանկություն գտնելու». Ջոնի Դեփի կյանքի կանոնները
Ջոնի Դեփ. ամերիկացի ժամանակակից հայտնի դերասան: Խաղացել է 50-ից ավելի ֆիլմերում: Մոտ 46 տարբեր կինոմրցանակների դափնեկիր է, ներկայացված է եղել ևս 57-ի:
1. Ինձ թվում է, իմ իսկական անունն Օսմոնդ է:
2. Ես տարօրինակ երեխա եմ եղել: Սկզբում ես ուզում էի դառնալ Բրյուս Լի, իսկ հետո՝ Դանիել Բուն (ամերիկյան նորաբնակ):
3. Պատանի ժամանակ ես աշխատում էի՝ որպես վաճառող, բայց շատ կարճ: Կարծես թե կարճ աշխատեցի, որովհետև ես սիրում էի ասել. «Լսեք, այդ կոստյումը Ձեզ ընդհանրապես չի սազում»:
4. Իմ կյանքն այնպիսին չէ, ինչպիսին որ կա շնորհիվ Թիմի: Այստեղ նույնիսկ ասելու բան չկա:
5. Թիմ Բարտոնն ամենափակ մարդն է, որին ես հանդիպել եմ: Երբ մենք նկարահանում էինք «Չարլին և շոկոլադե ֆաբրիկան», հանկարծ ինձ ասում են, որ ինձ հեռախոսի մոտ է կանչում Հելենան (Բարտոնի կինը): Ես նրան հիացնում եմ. «Ամեն ինչ կարգի՞ն է: Բիլին լա՞վ է»: Այն ժամանակ նրանց որդին՝ Բիլին, դեռ շատ փոքր էր: «Այո, ամեն ինչ կարգին է: Թիմն ուզում է, որպեսզի դու դառնաս Բիլիի կնքահայրը»,- ասում է Հելենան: «Լսիր,- ասում եմ ես,- ախր մեկ րոպե առաջ ես նրա հետ էի»: Եվ սա Թիմն է: Ինչ կա ավելի բարդ, քան ասել. «Ես ուզում եմ, որ դու դառնաս որդուս կնքահայրը»: Ես վերադարձա Թիմի մոտ և ասացի, թե ինչ պատիվ է ինձ համար: Իսկ նա՝ «Այո, իհա՛րկե»: Սկսեցինք աշխատել:
6. Ես աշխատում եմ միշտ մնալ պերմանենտ խանգարվածության վիճակում: Ինձ դուր է գալիս այն արտահայտությունը, որն այն թողնում է մարդու դեմքին:
7. Իմ կարծիքով, շուրջբոլորը խելագարներ են:
8. Յուրաքանչյուր ֆիլմում լինում է մի պահ, երբ դու հասկանում ես. ահա այն, այդ պահը:
9. Փողը չի գնի քեզ համար երջանկություն, բայց կգնի զբոսանավ, ինչով դու կուղևորվես երջանկություն գտնելու:
10. Բոլորը դառնում են կրոնասեր, երբ նստում են ինքնաթիռ:
11. Ազատության իմ բնորոշումը՝ պարզություն և անանունություն: Ինչ-որ ժամանակ ես նորից դրանք ետ կնվաճեմ ինձ համար: Երբ կլինեմ ծեր, և վերջապես ինձանից բոլորը կհոգնեն:
12. Չե՞մ հոգնել արդյոք Ջոնի Դեփը լինելուց: Ա՛յ, հենց այստեղ եկեք ավարտենք:
Պատրաստեց Անի Գաբուզյանը