Նրբագույն կողովիկներ խնձորով, որոնց համար Ձեզ հաստատ գովեստի կարժանացնեն
Թխել այս կողովիկները կարող են նույնիսկ նրանք, ովքեր ջեռոցի հետ խոսում են «Դուք»-ով:
Բաղադրիչները.
1. Շերտավոր խմոր
2. Խնձոր
3. Շաքարավազ
4. Կարագ
5. Դարչին, վանիլին, պաղպաղակ (ըստ ցանկության)
Պատրաստման եղանակը.
1. Բաժանել շերտավոր խմորը չորս քառակուսիների: 
2. Քառակուսիների ներսի մասում կտրվածքներ կատարել այնպես, որպեսզի յուրաքանչյուրում ստացվի ևս 1 մեկ քառակուսի: 
3. Ներքևի աջ անկյունը շուռ տալ և ամրացնել ներքին քառակուսու ձախ վերևի անկյունին:

4. Ձախ վերևի անկյան հետ կատարել նույնը: Կստացվի այսպիսի կողովիկ: 
5. Պատառաքաղով անցքեր անել կողովիկի հատակին: 
6. Խրթխրթան լինելու համար տապակի վրա յուրաքանչյուր կողովիկի տակ մեկական թ/գ շաքարավազ լցնել:

7. Կողովիկի վրա դասավորել խնձորի բարակ շերտերը: Ըստ ցանկության, վրան դարչին և վանիլին ցանել: 
8. Խնձորի վրա շաքարավազ ցանել և կարագ դնել: Թխել 180 աստիճան ջեռուցում, 30 րոպե: 
9. Պատրաստի կողովիկների վրա պաղպաղակ դնել: 
Պատրաստեց Անի Գաբուզյանը

