
Ռոման Աբրամովիչն իր զբոսանավի վրա հանդիպում է ունեցել Լիոնել Մեսսիի հոր հետ

«Չելսիի» ղեկավարությունը հույս ունի օգտվել իսպանական կառավարության հետ արգենտինացու պրոբլեմներից:
«Կապույտների» սեփականատերը և Մեսսիի հայրը հանդիպել են ռուս բիզնեսմենի զբոսանավի վրա՝ տրանսֆերի հնարավորությունը քննարկելու նպատակով: Ինչպես հաղորդում է Goal.com-ը, «Չելսին» պատրաստ է «Ոսկե գնդակի» հնգակի մրցանակակրի համար վճարել 142 մլն եվրո, ինչպես նաև առաջարկել նրան աշխատավարձի էական բարձրացում:
«Բարսելոնայում» Մեսսին ստանում է շաբաթական 700 հազար եվրո: Նրա հրաժարագինը 250 մլն եվրո է:
Չորեքշաբթի Լիոնել Մեսսին և նրա հայրը՝ Խորխե Մեսսին, դատապարտվել են 21 ամսվա ազատազրկման: Արգենտինացին արդեն բողոք է ներկայացրել:
Ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում նաև «Մանչեսթեր Սիթին»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը