19 լավագույն ցիտատները ֆիլմերից և սերիալներից, որոնց մասին արժե մտորել
1. «Երբեք ոչ մեկին թույլ մի տուր ստիպել քեզ զգալ, որ դու արժանի չես նրան, ինչ ուզում ես»:
Հիթ Լեդջեր
2. «Նրանք սովորեցրել են ինձ գնահատել հավատարմությունը… և երբեք չմոռանալ նրանց մասին, ում սիրում ես»:
«Հաչիկո. ամենահավատարիմ ընկերը»:
3. «Մենք գնում ենք աշխատանքի, որն ատում ենք, որպեսզի գնենք իրեր, որոնք մեզ պետք չեն»:
«Մարտական ակումբ»:
4. «Ես միշտ ամբողջ անձնական կյանքս հետաձգել եմ հետոյի, բայց և մտածել չէի կարող, որ այդ «հետո»-ն կարող է և չգալ»:
«Երկնքի և երկրի միջև»:
5. – Իսկ կյանքը մի՞շտ է այսքան վատը, թե՞ միայն մանկության ժամանակ:
– Միշտ:
«Լեոն»:
6. – Ես խելագարվել եմ:
– Վախենամ, որ ճիշտ է: Միանգամայն խելագարվել ես: Բայց քեզ մի գաղտնիք բացեմ. խելագարները բոլորից խելացի են:
«Ալիսան հրաշքների աշխարհում»:
7. Դժվար է ոչ թե որոշում կայացնելը, այլ արդյունքները կրելը»:
«Օրինապահ քաղաքացին»:
8. «Մի թույլ տուր բոլոր խելացիների դասական սխալը. մի մտածիր, որ չկան քեզանից խելացի մարդիկ»:
«Խավարի շրջանները»:
9. Եթե մարդ անկեղծորեն զղջում է իր մեղքերը, նա կարող է վերադառնալ այն ժամանակը, որն ամենաերջանիկն է եղել իր համար, և մնալ այնտեղ հավերժ: Հնարավոր է, դա է հենց դրախտը»:
«Կանաչ մղոն»:
10. – Դու կամ խելագար ես, կամ հանճար:
– Դա միևնույն էության 2 ծայրահեղություններն են:
«Կարիբյան ծովի ծովահենները»:
11. «Մարդ ունի 2 կողմ. լավ և վատ, անցյալ և ապագա: Յուրաքանչյուր մարդու մեջ պետք է ընդունել 2 կողմերը»:
«Զբոսաշրջիկը»:
12. «Երբեմն ավելի լավ է լռել և ապուշ թվալ, քան բացել բերանը և ապացուցել դա»:
«Գերբնական»:
13. Եթե չգիտես՝ ինչ ես ուզում, կմեռնես այն բանի կույտի մեջ, ինչ չէիր ուզում»:
«Մարտական ակումբ»:
14. Կյանքը չափվում է ոչ թե շնչելու և արտաշնչելու քանակով, այլ այն պահերի քանակով, երբ երջանկությունից շունչդ կտրվում է»:
«Հիթչի մեթոդը»:
15. Իմ հասկացությունները բավականին պարզ են.
ուզում ես նիհարել – շատ մի կեր,
ուզում ես վաստակել – վեր կաց աթոռից և աշխատիր,
ուզում ես երջանիկ լինել – գտիր նրան, ով դուրդ գալիս է, և բաց մի թող:
«Շահույթով ընկերներ»:
16. «Ես ժամանակ չունեմ: Ես ժամանակ չունեմ անհանգստանալու այն բանի համար, թե ինչպես դա պատահեց: Պատահեց և պատահեց»:
«Ժամանակ»:
17. «Խելագար է նա, ով չկարողանալով կառավարել ինքն իրեն, ուզում է կառավարել ուրիշներին»:
«Ջոկեր»:
18. «Յուրաքանչյուրն ունի իր դժոխքը. դա անպայման կրակ և ձյութ չէ: Մեր դժոխքը դատարկ կյանքն է»:
«Ուր են հասցնում երազանքները»:
19. «Վախը քեզ գերի է դարձնում: Հույսը քեզ ազատություն է տալիս»:
«Փախուս Շոուշենկից»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը