Բաժիններ՝

Առակ՝ կնոջ ստեղծման մասին. կինը Աստծո անբասիր ստեղծագործությունն է

Երբ Աստված ստեղծում էր կնոջը, նրա մոտ մտավ հրեշտակը և հարցրեց.

– Ինչու՞ ես այդքան շատ ժամանակ կորցնում սրա վրա:

Աստված պատասխանեց.

– Տես այն բոլոր առանձնահատկությունները, որոնք ես պետք է պահպանեմ, որպեսզի ստեղծեմ նրան: Նա պետք է լինի հեշտ լվացվող, բայց ոչ պլաստիկից, ունենա 200-ից ավելի շարժական մասեր, բայց միևնույն ժամանակ հեզաճկուն շարժվի:

Պետք է բուժի իրեն, երբ հիվանդ է, պետք է օրը 18 ժամ աշխատի, նա պետք է ունենա ընդամենը 2 ձեռք, բայց պետք է կարողանա գրկել միանգամից մի քանի երեխաների և կարողանա գրկել այնպես, որպեսզի անցնի յուրաքանչյուր ցավ, լինի այն վնասված ծունկ, թե հոգի:

Հրեշտակը տպավորված էր.

– Իսկ դա ստանդա՞րտ մոդել է: Չէ որ դա հնարվոր չէ: Չափազանց շատ աշխատանք է մեկ օրվա համար: Թող մի մասը ապագայի համար:

– Ոչ,- ասաց Աստված,- ես կավարտեմ այն այսօր և նա կլինի իմ սիրելին:

Հրեշտակը մոտեցավ ավելի մոտ և դիպավ կնոջը:

– Աստված, բայց նա այնքան փափուկ է:

– Այո, նա փափուկ է, բայց ես նրան նաև շատ ուժեղ եմ ստեղծել: Դու նույնիսկ չես կարող պատկերացնել, թե նա ինչեր կարող է հաղթահարել: Նա շատ նուրբ տեսք ունի, բայց նրա մեջ հզոր ուժ կա:

– Իսկ մտածել նա կարո՞ղ է,- հարցրեց հրեշտակը:

Աստված պատասխանեց.

– Նա կարող է ոչ միայն մտածել, այլ նաև համոզել:

Հրեշտակը դիպավ կնոջ այտին:

– Աստված, կարծես թե նա խոտանված է ստացվել: Նա հոսում է:

– Ոչ, նա խոտանված չէ,- ուղղեց հրեշտակին Աստված,- դա արցունքներ են:

– Ինչի՞ համար են դրանք,- հարցրեց հրեշտակը:

– Նրանք արտահայտում են նրա տխրությունը, նրա սերը, նրա միայնությունը, նրա տանջանքները և նրա հպարտությունը:

Հրեշտակն իսկապես տպավորված էր:

– Աստված, դու հանճար ես: Դու ամեն ինչի մասին մտածել ես: Կինն իրականում ապշեցուցիչ է:

– Օ, այո,- ասաց Աստված: Նա այնպիսի ուժ ունի, որ կարող է զարմացնել տղամարդուն: Նա կարող է ծիծաղել, երբ լաց լինելու ցանկություն ունի: Նա կարող է ժպտալ, երբ վախենում է: Նա կօգնի ուրիշին, երբ իրեն է օգնություն պետք: Նրա միայն մեկ հայացքը ընդունակ է անել այն, ինչը տղամարդու ուժերից վեր է:

Հրեշտակը չէր կարողանում բառ արտասանել և կանգնած էր հիացած:

Հետո Աստված հոգոց հանեց.

– Բայց նրա մեջ կա մի բան, որն ընդհանրապես այն չէ: Մեկ թերություն և եթե ինքը դա չուղղի, կարող է փչացնել նրա կյանքը:

– Եվ ի՞նչն է դա:

– Նա չգիտի իր գինը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս