Բաժիններ՝

«Մենք ուզում ենք ապրել խաղաղության մեջ». «Ազատ բայքերների» մեծ արշավը

«Oգոստոսի 12-13-ին Սևաստոպոլ քաղաքում տեղի կունենա 21-րդ միջազգային բայք փառատոնը, որին առաջին անգամ կմասնակցի նաև Հայաստանը: Մոտոարշավի մեկնարկը կտրվի օգոստոսի 8-ին Երևանից` «Ազատ բայքերներ» ասոցիացիայի ղեկավար Զորիկ Թովմասյանի գլխավորությամբ: «Մենք խաղաղության կողմնակից ենք» հասարակական շարժումը նպատակ ունի բարեկամական հարաբերություններ ստեղծել տարբեր երկրների ժողովրդի, հատկապես բայքերների հետ: Միավորող գործոնը սերն է ճանապարհորդության և մոտոցիկլետների հանդեպ: Նախագծի շրջանակում մասնակիցները հնարավորություն են ունենում այցելել պատմական վայրեր, ինչը վերջում կցուցադրվի «Աշխարհի շուրջը» ամփոփիչ ֆիլմում: 2015 թվականին Նախագիծը նվիրված էր Հայոց ցեղասպանության 100- ամյա տարելիցին: 2016 թ.՝ նախկին սոցիալիստական հանրապետությունների ավտոմոբիլային-եղբայրության ասոցիացիայի համախմբմանը: Իսկ օգոստոսի 12-13-ին Սևաստոպոլ քաղաքում տեղի կունենա 21-րդ միջազգային բայք ֆեստիվալը, որին առաջին անգամ կմասնակցի նաև Հայաստանը:

Մոտոարշավի երթուղին հետևյալն է՝ Երևան, Գյումրի, Ախալցխա, Գելենջիկ, Կերչ, Սիմֆերոպոլ, Սևաստոպոլ և հետադարձ»,- այս մասին մեզ հետ զրույցում նշել է «Ազատ բայքերներ» ասոցիացիայի մամուլի պատասխանատու Մարինե Մարտիրոսյանը:

biker (1)

Ի դեպ, նախագծի հերոսները տարբեր մասնագիտություններ ունեն, ովքեր տարբեր ոլորտներում հաջողության են հասել, ովքեր ամենակարևորը՝ ցանկանում են ապրել խաղաղ երկրում: Հայաստանցի բայքերների հետ ճանապարհ կգնա նաև «Gasoyan prodaction» նկարահանող խումբը՝ ամփոփիչ դոկումենտալ ֆիլմ նկարահանելու նպատակով: 

Մենք զրուցեցինք «Ազատ բայքերներ» ասոցիացիայի հիմնադիր Զորիկ Թովմասյանի հետ

– Զորիկ, ի՞նչ ասել է՝ բայքեր, դե՝ բացի մոտոցիկլետով բրուտալ տղամարդուց, իհարկե: Միգուցե դա այլ աշխարհընկալո՞ւմ է, այլ մտածելակե՞րպ…

– Ընդհանուր առմամբ համաշխարհային չափանիշով՝ բայքերը դա մոտոցիկլիստն է, ում համար մոտոցիկլը պարզապես տեղափոխման միջոց չէ, այլ շատ ավելին: Ընդհանուր միտքը հիմնականում կայանում է միայն մոտոցիկլով շրջագայելուն: Անվերջ ազատության զգացողություն, բնության և ճանապարհի հանդեպ մեծագույն սեր. ահա այն նվազագույն ապրումներն ու զգացմունքները, որ կարող է ունենալ բայքերը:

biker (5)

– Ի՞նչը պատճառ հանդիսացավ, որ հիմնեցիք «Ազատ բայքերներ» ասոցիացիան: Ե՞րբ եք Դուք առաջին անգամ նստել մոտոցիկլետ:

– Մանկուց սիրել եմ մոտոցիկլետը և 12 տարեկանից վարում եմ այն: Մեր ասոցիացիայի նպատակն է՝ շրջագայել աշխարհով մեկ մոտոցիկլետով:

– Քանի՞ անդամ է ներգրավված ասոցիացիայում: Եվ ովքե՞ր են նրանք:

– Մենք դեռ 12-ն ենք: Ինձ հետ են իմ ընկերները՝ Էդվարդ Ստեփանյանն ու Էդգար Սահակյանը, ովքեր և հանդիսանում են «Ազատ բայքեր» ասոցիացիայի հիմնադիրները:

– Նշեցիք, թե Ձեր մոտոարշավն ընդհանուր առմամբ հանուն խաղաղության է: Բայց ի՞նչ նշանակություն ունեն և արդյոք որևէ նշանակություն ունե՞ն նմանօրինակ արշավներն ու կոչերը նրանց համար, ովքեր պատերազմներ են հրահրում: Ռուսական հայտնի արտահայտություն կա՝ «Им по барабану»:

– «Мы за мир»-ը ոչ թե արշավ է, այլ մեր կարգախոսը: Հաշվի առնելով, որ աշխարհին տիրել են պատերազմները, մենք մեր կարգախոսով նշում ենք, որ ուզում ենք ապրել խաղաղության մեջ: Մենք բոլորս էլ սովորական մարդիկ ենք՝ մեր ընտանիքներով, տարբեր մասնագիտություններով:

biker (4)

– Ո՞վ է հովանավորում Ձեր կազմակերպած մասշտաբային արշավները՝ մի երկրից մեկ այլ երկիր:

– Առ այսօր մենք չունենք հովանավորներ: Մինչ օրս մենք ամեն ինչ կազմակերպել ենք մեր միջոցներով և մեր ընկերների աջակցությամբ:

biker (3)

biker (6)

– Որտեղի՞ց են սկիզբ առել այն լուրերը, թե Դուք և Ձեր կազմակերպության անդամները «ենթարկվում» եք ռուսական «Ночные волки» բայքերական ակումբի հիմնադիր Խիրուրգին՝ Ալեքսանդր Զալդոստանովին:

– Տարածված անհիմն լուրերի վերաբերյալ կարող եմ ասել միայն, որ շնորհիվ մի քանի չկամեցողների և բացահայտ նախանձի՝ մեր կազմակերպության անվան շուրջ անլուրջ լուրեր են տարածվում: Ասեմ, որ այդ ամենն իրականության հետ որևէ առնչություն չունի:

biker (7)

– Պատմեք Ձեր մասին: Ինչո՞վ եք զբաղվում, երբ ղեկին չեք:

– Ես սպորտսմեն եմ: Մոսկվայում ունեմ իմ սպորտային կենտրոնը, որտեղ մարզում և դաստիարակում եմ երիտասարդների:

– Ի՞նչ է Հայաստանն այն հայերի համար, ովքեր վաղուց ի վեր բնակվում են Ռուսաստանում: Դա տուրիստական-սեզոնային քաղա՞ք է՝ Մասիս սարով, թե՞ մահանալու և թաղվելու վայր… Երիտասարդների շրջանում միտում կա՞ ուղղակի գալ և ապրել Հայաստանում՝ տեղի «օրենքներով», բարքերով, իրականությամբ:

– Հայաստանն իմ հայրենիքն է, մշակույթը, հիմքն ու տունը: Աշխարհի որ ծայրում էլ ապրեմ, միևնույն է՝ ես հայ եմ: Ես 13 տարեկանից ապրում եմ Ռուսաստանում: Տեղի հայերի անունից ոչինչ չեմ կարող ասել: Ոմանց համար լավ է Հայաստանում ապրելը, ոմանց համար՝ ոչ այնքան: Իհարկե, ցանկալի կլիներ, որ իմ ազգի համար ապրելու պայմաններն ավելի լավը լինեին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս