
Մարմնի վրա խալերի նշանակությունը

Cluber.com.ua կայքը գրում է, որ միջին դարերում մարմնի վրա խալի համար կարող էին այրել մարդուն: Դա արվում էր այն պատճառով, որ մաշկի անսովոր փոփոխությունները համարվում էին սատանայի նշումներ: Էզոթերիկները մարմնի վրա երեք տեղ են առանձնացնում, որտեղ խալերի առկայությունը խոսում է մարդկանց հնարավորությունների մասին:
1. Խալ քունքին: Այս մարդիկ շատ լավ զարգացած ինտուիցիա ունեն: Նրանք պետք է առավել հաճախ լսեն իրենց զգացումներին և ներքին ձայնին: Կարող են տեսնել սպասվելիք իրողությունները, շատ արագ հասկանում են սուտը և մարդուն տեսնում են ներսից:
2. Խալ ծնկից մի փոքր վերև: Այս հատվածում խալի առկայությունը խոսում է այն մասին, որ այս մարդիկ կարող են կապի մեջ մտնել այլ աշխարհի հետ: Նրանք երազներում հաճախ են տեսնում իրենց մահացած հարազատներին, քանի որ ամուր կապ ունեն այն աշխարհի հետ:
3. Խալ վերին շրթունքի վրա: Այս մարդիկ համոզելու հրաշալի կարողություն ունեն: Ներքին գեղեցկություն ունեն, որի շնորհիվ մարդկանց ձգում են դեպի իրենց: Այս մարդիկ պետք է կառավարեն իրենց խոսքը, քանի որ զգացմունքային բռնկման ժամանակ նրանց արտաբերած գրեթե բոլոր արտահայտությունները կարող են իրականություն դառնալ: Նրանք կարող են ազդել դիմացինի տրամադրության վրա: Նրանց ուժն արտաբերած բառերի մեջ է:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը