Բաժիններ՝

Cutesy. Սոցիալական ցանց կենդանիների համար

Cutesy-ն սոցիալական ցանց է ընտանի կենդանիների սիրահարների համար: Ցանցի միջոցով հնարավոր է գտնել ամենագեղեցիկ շնիկներին և կատուներին:

Cutesy-ին ցանց է ընտանի կենդանիների և նրանց տերերի համար: Cutesy կարելի է մուտք գործել սոցիալական ցանցերի՝ Facebook-ի կամ Twitter-ի միջոցով: Գրանցումից հետո պետք է պարզապես ընտրել, թե որ կենդանիներին եք նախընտրում՝ շնիկներ, կատուներ, նապաստակներ, և այլն: Կայքում ամենաշատը հետաքրքրվում են շնիկներով և կատուներով:

Դուք կարող եք հետևել ձեր սիրելի ցեղատեսակների կենդանիներին, բացել նրանց համար հաշիվներ և հետևել նորություններին: Բացի այդ, դուք կարող եք հետևել կայքի քարտեզին և տեսնել, թե որտեղ են գտնվում ձեր հավանած կենդանիները:

Կայքի առանձնահատկություններից մեկն այն է, որ այստեղ միևնույն նկարը հավանել կարելի է մի քանի անգամ: Այս քայլն արված է հավանումների քանակով կենդանիների վարկանիշը որոշելու համար:

Հավելվածի միջոցով կարող եք նաև որոշել ձեր կենդանու անունը: Կայքի հեղինակները պարբերաբար ներկայացնում են ամենատարածված անունների վարկանիշը: Բացի այդ, կարող եք տեսնել, թե աշխարհի տարբեր ծայրերում որ անուններին են տալիս նախապատվությունը:

Cutesy սոցիալական ցանցն այժմ հասանելի է միայն  iPhone օգտագործողների համար: Եթե Android տարբերակը նախատեսվում է թողարկել մոտ ապագայում, ապա ցանցի Web տարբերակը չի թողարկվելու:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս